1

fb you od

Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալներին և Հայաստանի ու Վրաստանի պետականության վերականգնման հոբելյաններին նվիրված համերգ Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1 2018 թվականի դեկտեմբերի 1-ին, Թբիլիսիի “Art Hall” համերգային դահլիճում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հավատքն անսասան է, պետականությունն՝ անշրջելի» խորագրով համերգ, որը նվիրված էր քրիստոնեության լույսը Հայաստան հասցրած Թադեոս և 1Բարդուղիմեոս հիմնադիր սուրբ առաքյալների հիշատակին և Հայաստանի ու Վրաստանի պետականության վերականգնման 100-ամյակներին: Այն 1700-ամյա  քրիստոնյա հավատքի հետևորդ հայ ժողովրդի սերունդների խոնարհումն էր  Հայոց աշխարհի Սուրբ առաքյալների հիշատակին: Համերգը  տոնական էր, ազատ գործելու, ազգային մշակույթը զարգացնելու և ինքնությունը պահպանելու արտահայտություն՝ հայրենիքից դուրս ապրող ազգերի, նաև իր երկրորդ հայրենիքում ապրող վիրահայության  համար:      
Միջոցառման պատվավոր հյուրերն էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, հատուկ այս առիթով Թբիլիսի ժամանած ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տարոն Շագոյանը, Վրաստանի մշակույթի 2նախարարության աշխատակից  Ալեքսանդրե Գրիգալաշվիլին, նաև տարածաշրջանների և Թբիլիսիի հայոց եկեղեցիներում ծառայող հոգևոր դասը, կենտրոնների ղեկավարներ, հյուրեր:
Համերգին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոիպոս Միրզախանյանը:
Միջոցառմանը մասնակցում էին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու երգչախումբը, խմբավար՝ Լուիզա Վարդանովա, Թբիլիսիի «Հայարտուն» 3կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը՝ խմբավար Մարիա Աբուլյան, «Տարոն» պարային համույթը՝պարուսույց Սուրեն Աբրամյան,դուդուկի խումբը՝ ղեկավար Իվանե Մկրտչյան, դհոլի խումբը՝ ղեկավար՝ Ռոբերտ Կաշավանիձե, «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթը ղեկավար Վլադիմիր Ասատուրով, Թբիլիսիի «Մնաթե» վրացական պարային համույթը, պարուսույցներ Կախա Մարկոիշվիլի և Զազա Մժավանաձե,  Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնի «Նեմրութ» պարի  համույթի՝ պարուսույց Ստելլա Սելեպանովա, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի  (ղեկավար Ժորա Սնխչյան) «Պառնաս»  ասմունքի ստուդիայի սաները, Ախալքալաքի 4Տ.Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի «Ջավախքյան ձայներ» երգչախումբը՝ խմբավար Գայանե Աղաջանյան, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Ախալցխա» երգի-պարի համույթը, պարուսույց Վերոնիկա Համբարյան, Ծղալթբիլայի հանրային դպրոցի «Նոր շեն» համույթը, պարուսույց Արմինե Այվազյան, «Վանք» պարային համույթը՝ պարուսույց Լիանա Կաշավանիձե,  «Անի» պարային համույթը, պարուսույց Անգելինա Նազարյան, Ջեյրան» պարային համույթը՝ պարուսույց Սվետլանա Երիցյան ,ինչպես նաև մենակատարներ Անի Թորոսյանը, Դոնարա Արսենյանը, Ռոզաննա Միքայելյանցը, Աիդա Բազոյանը, Նինա Կարապետյանը, Հենրիխ Պետրոսյանը: 5
Համերգը բացեցին և օրվա խորհուրդն արձանագրեցին  Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և Մշակույթի բաժնի տնօրեն Սուրեն Աբրամյանը:
Պատգամավոր  Դավիթ Ճիճինաձեն  շնորհավորեց ներկաների  և համայն հայության Եկեղեցական Սուրբ տոնը, արժևորեց լեզվի, մշակույթի և ինքնության պահպանության հարցում  քրիստոնեական հավատքի և Եկեղեցու դերը, հայ և վրացի ժողովուրդների համար պետականության կարևորությունը և 100-ամյա վաղեմությամբ առաջին հանրապետությունների գոյության փաստը:    
6Համերգավարներ Աննա Միքայելյանի և Հենրիխ Պետրոսյանի հայտարարությամբ  միմյանց հաջորդեցին հայերեն ու վրացերեն երգը, պարը, ասմունքը՝ որպես ձոն փառապանծ  տոների:  
Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ներկաներին շնորհավորելով Սուրբ առաքյալների տոնի առիթով,Սրբազան Հայրը հորդորեց փոփոխություններով լեցուն ժամանակակից  կյանքում ապրել առաքյալների տարածած հավատքով, աղոթքներով ու  քրիստոնեական սիրով  անսասան պահել Հայոց հնամենի եկեղեցին: Կարևորելով պետականության վերականգնման  տոնը, Վազգեն Սրբազանը վիրահայությանն անվանեց երկու երկրների զավակներ,  մայր հայրենիք Հայաստանը, որպես պատմական հայրենիք  և Վրաստանը,  որտեղ  7հաստատված բոլոր ազգերն ունեն ազատ ապրելու, մշակույթն ու մայրենին զարգացնելու լայն  հնարավորություններ:
Սրբազան հայրը  գնահատանքի խոսքեր ուղղեց տարածաշրջաններից ժամանած մասնակիցներին, որոնց երգն ու պարը, արտասանությունը  ստեղծեցին տոնական բարձր  տրամադրություն: Արժևորեց համերգի կազմակերպման այն վիթխարի աշխատանքը, որ իրականացրել էինՄշակույթի բաժնի տնօրենը, «Հայարտան»  ղեկավարը և խմբերի ուսուցիչները:  Այս համերգը, որ  այստեղ էր հավաքել տարածաշրջաններից ժամանած և մայրաքաղաքի կենտրոնների ստեղծագործական խմբերի անդամներին, մենակատարներին և ասմունքողներին,  դարձավ Եկեղեցու և պետության միասնության,  անսասանության և անշրջելիության  հավաստիք:
Համերգի մասնակիցների նկարների հղումը՝

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)