1

fb you od

Աշունը Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի նոյեմբերի 14-ին Վիրահայոց թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի (կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյան)  բաց դասն էր «Աշուն» թեմայով: Դասարանում ուրախ, խայտաբղետ աշնանային մթնոլորտ էր տիրում:Աշունն իր գույներով,20181114 150332 բերք ու բարիքով եկել հաստատվել էր այստեղ:  Զգացվում էր, որ նախակրթարանի ուսուցիչները, ծնողների աջակցությամբ, երեխաներին տեսանելի էին դարձրել տարվա այս եղանակին բնորոշ բազմաբղետությունը. տերևաթափ ծառերը, մրգերի ու բանջարեղենի առատությունը:
Դասաժամը բազմամարդ էր. ներկա էին Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիների 20181114 150525հոգևոր դասը, Թեմի աշխատակիցները, ծնողներ, հյուրեր: Թեև սա նախակրթարանի այս ուստարվա անդրանիկ միջոցառումն էր, բայց դա չկաշկանդեց  սաներին: Դասվար Անի Զեյնալյանը սովորականի նման սկսեց դասը՝ հարցեր ուղղելով երեխաներին: Իսկ նրանք անբռնազբոս, իրենց հատուկ  համարձակությամբ, ճիշտ և հստակ 20181114 150952պատասխանում էին, ցույց տալով, որ չնայած տարիքով փոքր են, բայց արդեն շատ բան գիտեն և կարող են գոհացնել ներկաներին:  Ուրախ դասին մասնակից դարձան նաև ծնողները, պատասխանելով երեխաների կողմից մեծերին առաջադրված հանելուկներին:
20181114 152746 001Արտասանություններով, հանելուկներով, երգերով հագեցած բաց դասի գեղեցիկ ավարտ դարձավ չուրչխելաների (քաղցր սուջուխ) պատրաստումը երեխաների ձեռքով,  ինչը դասասենյակում ստեղծեց  մեծ աշխուժություն և ուրախ տրամադրություն:
Միջոցառումն օրհնության խոսքով ամփոփեց արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Վերջինս բարձր գնահատեց մանկապարտեզի ուսուցչուհիներ Անի Զեյնալյանի, Մետաքսյա Ղազարյանի, Լիա Խիփարիշվիլիի նվիրական աշխատանքը, նաև երախտագիտության խոսքեր ուղղեց ծնողներին, ովքեր իրենց երեխաներին բերում են  հայեցի դաստիարակության այս նախակրթարանը:
Միջոցառումն ավարտվեց երեխաների կողմից ասված Տերունական աղոթքով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)