1

fb you od

Վիրահայ թեմում նշեցին Երևանի 2800-ամյակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Երևանը համայն հայության մայրաքաղաքն է: Աշխարհասփյուռ հայերը հույսով ու լույսով են նշում  Հայաստանի Հանրապետության հնամենի, բայց միշտ պատանի, բազմաչարչար, բայց միշտ ստեղծարար վարդագույն քաղաքի  2800 ամյակը:
Երևանի փառապանծ հոբելյանին նվիրված գեղեցիկ միջոցառումներ տեղի ունեցան Վիրահայոց թեմի կենտրոններում: Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի համար տոնը երկօրյա էր:  
2018 թվականի հոկտեմբերի 27-ին, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց  օնլայն այց 2800-ամյա Երևան: Սկայպի միջոցով  Հիբրիդ կրթության ծրագրերի համակարգող Արփինե Թավաքաշյանը Գալուստ Գյուլբենկյան սրահում հավաքվածներին՝ կենտրոնի հայերենի ուսուցման և 20181028 140449գեղարվեստական խմբերի  սովորողներին, նաև թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների հետ «շրջագայություն» կատարեց Երևանում, թերթելով հնամյա քաղաքի պատմությունը՝  Էրեբունիի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:  
Սիրելի քաղաքի հերոսությամբ և գեղեցությամբ ոգեշնչված ներկաները ամբողջ դահլիճով  կատարեցին քաղաքի օրհներգ Էրեբունի-Երևան  երգը:
Տոնական տրամադրության շարունակություն դարձավ հաջորդ օրը, հոկտեմբերի 28-ին, Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված միջոցառումը՝ նվիրված Երևանի տոնին
Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, տրամադրությունը՝ տոնական: Միջոցառումը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար 44865341Եվգենյա Մարկոսյանը: Վերջինս ներկաներին շնորհավորեց քաղաքի տոնի կապակցությամբ:
Միության նախագահ Ենոք Թադևոսյանը հետաքրքիր, բովանդակալից  բանախոսությամբ ներկայացրեց  ՀՀ մայրաքաղաքի պատմությունը՝ կրած դժվարություններով, պայքարով և հաղթանակներով, ճարտարապետական զարթոնքով, վերածնված արձաններով ու հուշարձաններով, շենքերով ու շատրվաններով:  Բանախոսությանը հետևեց ուրախ համերգային ծրագիրը, որին մասնակցեցին «Ներսես Շնորհալի» երգչախումբը Մարի Աբուլյանի խմբավարությամբ,  դուդուկի և դհոլի խմբակները՝ Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի ղեկավարությամբ, մենակատարներ Կարեն Միրզոյանը, Հենրիխ Պետրոսյանը  և ասմունքող Աքսանա Յաշաղյանը: Շնորհավորանքի և գնահատանքի խոսքով միջոցառումը եզրափակեցին Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Սամվել քհն.Թորոսյանը և Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Արթուր Սարգսյանը:
Երևանի 2800-ամյակը տոնականորեն նշվեց նաև Վիրահայոց թեմի  Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոնում: Հանդիսույթը 20181027 150607սկսվեց  արժ. Տեր Արմաշ քհն. Պողոսյանի օրհնության խոսքով,որից հետո բացման խոսք ասաց տնօրեն Ժորա Սնխչյանը: Հիշարժան է, որ միջոցառման սցենարը լրիվությամբ կազմել էին կենտրոնի տարբեր խմբերի սաները. իրենք էին մշակել տեքստերը,ընտրել բանաստեղծություններն ու երգերը: Իսկ խմբավարներ Սամվել Փութուլյանը,Սաթիկ Սնխչյանը և Իրինա Քոլյանը միայն ուղղորդել էին նրանց աշխատանքը:
Մեկուկես ժամվա ընթացքում երեխաները վեր հանեցին քաղաքամայր Երևանի պատմությունը՝ համեմելով այն հայ դասական և ժամանակակից գրականության և երաժշտության լավագույն նմուշներով: Միջոցառման ավարտին երախտիքի և գնահատանքի խոսքեր հնչեցրին Կենտրոնի ղեկավարները,ծնողները և ներկաները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)