1

fb you od

Միքայել Ախտյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկո PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հոկտեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում կայացավ վիրահայ ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, մի քանի ժողովածուների հեղինակ, երջանկահիշատակ Միքայել Ախտյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկո:
Միջոցառումը նախաձեռնել էր  «Հայկական գիտահետազոտական կենտրոն Վրաստանում» ոչկառավարական կազմակերպությունը՝ նախագահ՝ Էմմա Ախտյան:  Սրահում ներկայացվել էին Միքայել Ախտյանի տպագրված ժողովածուները:
Դահլիճում տեղեր էին զբաղեցրել  բանաստեղծի գրչակից ընկերները, նրա բանաստեղծական արվեստը գնահատողները, թբիլիսահայ մտավորականության անդամները:
-Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող Հովհաննես Թումանյանի տունը հարյուրամյա վաղեմության իր առաքելությամբ, հերթական անգամ դռները բացել է հյուրընկալելու արվեստին ու գրականությանը որդեգիր մտավորականների, այս անգամ Միքայել Ախտյանի  հիշատակը, ում 80-ամյակը, ցավոք նշվում է առանց նրա,- բացելով միջոցառումը,  իր խոսքում կարևորեց  կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը:
Բանախոս Էմմա Ախտյանը ներկայացրեց  բանաստեղծի անցած ուղին՝ «Վրաստան» թերթում տպագրված առաջին 20181019 191246բանաստեղծությունից մինչև ետմահու լույս տեսած ժողովածուն:
Մեր շատ մեծերի պես Միքայել Ախտյանը նույնպես  գյուղից քաղաք եկավ՝ իր հետ բերելով գյուղի մաքրությունն ու անաղարտությունը և շարունակեց մնալ հարազատ գյուղի զավակը՝ մտահոգ հայրենի բնաշխարհի ծառ ու ծաղկով, հայրենիքով ու հարազատ ժողովրդով – ահա  հատկանիշներ, որոնցով ընթերցողի հիշողության մեջ  մնաց և  կշարունակի ապրել  բանաստեղծ Միքայել Ախտյանը: Իրենց ելույթներում Միքայել Ախտյանի ստեղծագործական ուղու, մարդ տեսակի, լավ ընկերոջ, նվիրյալ բարեկամի ու ծնողի  հատկանիշներին անդրադարձ կատարեցին  բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը,   Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արձակագիր Ռաֆայել Հրաչյան, Ճանաչված դերասան Ռոբերտ Հովհաննիսյանը և ուրիշներ:
Բանաստեղծուհի Լուսինե Վանոյանը, Միխայիլ Անանովը, նրա դուստր Միարիաննան իրենց  ասմունքով ներկայացրեցին նմուշներ  Ախտյանի բանաստեղծություններից, որոնք դարձան նրա գրչի բեղունության,  բոցաշունչ, նաև քնարական, հայրենասիրական, ժողովրդասիրական  ոգու,  բնության գեղեցկության, հայրենիքի  նկատմամբ անսպառ սիրո, արդարության  հաղթանակի գովերգության վկայությունը:
Միքայել Ախտյանը նաև ժողովուրդների բարեկամության մեծ ջատագով էր: Նրա հեղինակությամբ ընթերցողի սեղանին դրվեցին 20181019 183300վրացի բանաստեղծների հայերեն թարգմանությունները: Գոհար Մազմանյանն ընթերցեց Մ.Ախտյանի մասին հայ և վրաց բանաստեղծների, գրողների հուշերը:
Միջոցառումն ամփոփեց և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը փոխանցեց  արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Վերջինս ընդհանրացնելով  երեկոն,  նշեց, որ  Թումանյանի տունն իր բազմաբնույթ միջոցառումներով, իր բաց դռներով  հիրավի դառնում է  հայության այն օջախը,  որտեղ շարունակվում է  հոգևոր կյանքը:  
Ախտյանի ընտանիքի անունից երախտագիտության խոսք ասաց բանաստեղծի որդին՝ Բեգլար  Ախտյանը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)