1

fb you od

Ուխտագնացություն Ջավախքի սրբավայրեր PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հոկտեմբերի 13-ին, Սուրբ թարգմանիչ վարդապետների  հիշատակի օրը, 2Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, թբիլիսահայ մի խումբ հավատացյալներ,  ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը,   ուխտագնացության մեկնեցին  Ջավախքի հայոց սրբավայրեր և մշակութային կենտրոններ:
3Ուխտավորներին Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում ընդունեց  տեղի և շրջակա գյուղերի հայության հոգևոր հովիվ արժ. Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: 4Հավատացյալները լսեցին  Տեր հոր  պատմածը եկեղեցու մասին, աղոթք արեցին ու մոմեր վառեցին իրենց ուխտի կատարման փափագով: Այնուհետև այցելեցին «Ռաֆայել Ջավախ» կենտրոն, տնօրեն Ժորա Սնխչյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին և ծանոթացան կենտրոնի գործունեության 5նպատակին և ուղղություններին:
Հավատացյալները եղան Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում, հիացան եկեղեցու մեծությունից, բարեշեն վիճակից և տարածքի  բարեկարգությունից: Ուխտավորներին դիմավորեցին արժ. Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը, արժ.Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը, բարեշնորհ դպիր Արտյոմ Գալոյանը:  Միասնական աղոթքից և սրտաբաց զրույցից հետո, ուխտավորները Տեր Տիգրան քահանայի առաջնորդությամբ շարունակեցին իրենց ուխտի ճանապարհը դեպի 6Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի:
Տպավորված տեղի  քարաշեն եկեղեցու ամրակուռ տեսքից, ափսոսանքով տեղեկացան, որ տանիքը հիմնանորոգության կարիք ունի: Ուխտավորները եղան նաև գյուղի ծնունդ Ջիվանու տուն-թանգարանում, լսեցին թանգարանի աշխատակիցների պատմածը հայ մեծանուն  գուսանի կյանքի և ստեղծագործությունների մասին:
Հաջորդը  Գումբուրդոյի բժշկության մասունքի սրբավայրն էր, որտեղ  հնարավորություն ունեցան աղոթելու և առնչվելու այստեղ 7պահվող բժշկության  մասունքի զորությանը:  
Թբիլիսահայ  հավատացյալները տունդարձի ճանապարհին կանգ առան Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում: Տեղի հոգևոր հովիվ  արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը  նրանց պատմեց  8եկեղեցու  մասին: Հավատացյալները  մասնակցեցին երեկոյան ժամերգությանը:Ուխտավորները այցելեցին նաև Վահան Տերյանի տուն-թանգարան: Դիտեցին այն   շինությունը, պահպանված իրերն ու առարկաները, որոնց շրջապատում ապրել, հասակ է առել հայ մեծանուն քնարերգուն:
Սրբավայրերում աղոթելուց, մշակութային կենտրոններին ծանոթանալուց հետո,  հոգևոր սննդով և հիացմունքի ու հպարտության մեծ զգացումով թբիլիսահայ հավատացյալները վերադարձան Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)