Լուրեր
|
Արդեն մի քանի օր չի դադարում մարդկանց հոսքը Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ արժանավոր հայորդի, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ բացվել է սգո մատյան: 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, թբիլիսահայ հասարակայնության անդամները՝ ուսուցիչների, կառույցների ղեկավարների, ուսանողների, աշակերտների, Ազնավուրի երգարվեստի երկրպագուների, ազգի մեծ նվիրյալի գործունեության գնահատողների կազմով, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) և «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) նախաձեռնությամբ այցելեցին Վրաստանում ՀՀ դեսպանություն: Ազգի զավակի մեծ կորստի համար ցավակցական խոսքեր ուղղվեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին, որից հետո Շառլ Ազնավուրի նկարի առջև արժ. Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ: Սգո արարողությանը ներկա ժողովուրդը մոմեր վառեց, ծաղիկներ խոնարհեց Մեծ հայի նկարի առջև, ցավակցական գրառում կատարեց Սգո մատյանում:
|