Լուրեր
|
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, 2018 թվականի սեպտեմբերից թեմում իրականացվել են հետևյալ փոփոխությունները.
Ա. Արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանն ազատվել է Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի ծառայությունից և նշանակվել Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ, Բ. Արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանն ազատվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի ծառայությունից և նշանակվել Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ, Գ. Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն ազատվել է Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետի ծառայությունից և նշանակվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, Դ. Բարեշնորհ Հովսեփ սարկավագ Չիրախովն ազատվել է Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարարապետի պարտականություններից և նշանակվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու ավագ լուսարարապետ, Ե. Բարեշնորհ Օթարի սարկավագ Գիգաուրին ազատվել է Սբ. Էջմիածին եկեղեցու ավագ լուսարարապետի պարտականություններից և նշանակվել Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարարապետ:
|