1

fb you od

Անահիտ Բոստանջյանի «Ես ամենուր եմ...» գրքի շնորհանդեսը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի սեպտեմբերի 11-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում կայացավ երջանկահիշատակ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի  «Ես ամենուր եմ...» ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրվեց նաև անժամանակ կյանքից հեռացած, սակայն իր թողած գրական ժառանգությամբ, «Կամուրջ» գրական տարեգրքի 1հրատարակություններով, իր հասարակական ակտիվ գործունեության մասին հուշերով «ապրող» Անահիտ Բոստանջյանի ծննդյան օրվան, որը արդեն երկրորդ տարին նրա ստեղծագործությունները գնահատողների կողմից հիշատակվում է առանց շնորհաշատ բանաստեղծուհու...
Գրական երեկոն մարդաշատ էր. ներկա էին վրացի և հայ գրողներ, Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, վաղամեռիկ հեղինակի գրչակից ընկերները, նրան ճանաչողները և գնահատողները:
Շնորհանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Մեծ Լոռեցու գեղատեսիլ բնակարանում զգացվում էր Անահիտն իր «Ես ամենուր եմ...» խորիմաստ ժողովածուուվ, որը ետմահու հրատարակվել էր հեղինակի դուստրերի՝ Մարինե և Գայանե Բոստանջյանների կողմից  և ներառնում էր նրա անտիպ բանաստեղծունները:
2Միջոցառումը վարեցին բանաստեղծուհու թոռնուհի Լիզա Թորոսյանը և  Անահիտ Բոստանջյանի ստեղծագործությունների երկրպագու բանաստեղծ Լևան Ալուղելաշվիլին:
Ցուցադրվեց ֆիլմ նրա մասին.  դահլիճում վերստին տարածվեց Անահիտի կյանքով առլեցուն, համարձակ և բովանդակալից խոսքով հագեցած ձայնը... Տեսաֆիլմը ներկաներին տեղափոխեց այն երանելի օրերը, երբ անվանի բանաստեղծուհին իր գեղեցիկ հայերենով խոսում էր հայրենիքի, ազգի, սիրո և բարեկամության, արդարության և բարու հաղթանակի, երազանքի ու հավատքի շուրջ, իր խելամիտ ելույթներով հարստացնում, հետաքրքիր ու բովանդակալից էր դարձնում կյանքի առօրյան:3
Հիրավի, բոլոր ելույթ ունեցողները՝ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին, բանաստեղծուհի Մանանա Գորգեիշվիլին, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը միանշանակ նշեցին Անահիտ Բոստանջյանի բոցաշունչ խոսքը, նվիրումը հայ-վրացական բարեկամությանը, ի մասնավորի գրական կապերին ու դրանց կամրջմանը:
Վաղամեռիկ բանաստեղծի ստեղծագործություններից իրենց թարգմանությամբ տարբեր լեզուներով նմուշներ ներկայացրեցին  և նաև նրան նվիրած սեփական գործերն ընթերցեցին Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան,  Գարի Ղալամքարովը, Մելանիա Բարսեղյանը, Լուսինե Վանոյանը, Արտեմ Կիրակոզովը և այլք:
Միջոցառումն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ամփոփիչ խոսքով: Թեմակալ առաջնորդը նշեց, որ Անահիտ 4Բոստանջյանն իր գործերով,  թարգմանություններով, լրագրողական աշխատանքով  անսահմանորեն սիրում էր Հայաստանն ու Վրաստանը, ձգտում էր հավասարակշռել նրանց բարեկամությունը, կապերը: Սրբազան հայրը կարևորեց  այն, որ Անահիտը միայն ներկայով ապրող բանաստեղծ չէր, այլ ապագայի, գալիք սերնդի մասին հոգացող գործիչ, նա իր շուրջն էր համախմբել երիտասարդ գրչակիցներին, ուղղորդում էր նրանց դեպի ճշմարտացի գրականությունը, իսկական ստեղծագործական կյանքը:
Գեղեցիկ շնորհանդեսը նաև հուզախառն էր, Անահիտը բեղուն էր ոչ միայն թողած ժառանգությամբ, շռայլ էր ոչ միայն իր մարդկային տեսակով, այլև իր դուստրերով, թոռներով, հարազատներով, որոնք մոր մասին հուզումնալից  խոսքով, տատի բանաստեղծությամբ Կախա Ցաբաձեի երգի կատարումով, նաև բանաստեղծությունների գեղեցիկ արտասանությամբ ներկաներին ընձեռեցին Անահիտ Բոստանջյանի մեծությունը վայելելու հնարավորություն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)