1

fb you od

Ուխտագնացություն՝ նվիրված Սուրբ Աստվածամոր ծննդյան տոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 13-րդ դարից  ի վեր  Սուրբ Աստվածոր  ծննդյան տոնը հաստատուն կերպով նշում է սեպտեմբերի 8-ին: Վիրահայոց թեմում գեղեցիկ ավանդույթ է դարձել  տոնը նշել  ուխտագնացությամբ: Թբիլիսահայ հավատացյալների համար նման ուխտատեղի է Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Մարիամ  Աստվածածին եկեղեցին:
2018 թվականի սեպտեմբերի 8-ի առավոտյան, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնաբեր առաջնորդությամբ, Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի և բարեշնորհ  սարկավագներ Գևորգ Անտոնյանի ու Եղիշե Հարությունյանի ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց 5 տասնյակից ավելի հավատացյալներ  ուխտի մեկնեցին սրբավայր: 1
Բնության գրկում, մարդկանցից հեռու, միայնակ կանգնած այս զորավոր և խնդրակատար   եկեղեցում,  Թբիլիսիի ուխտավորներին միացան նաև Դաղեթ և Սամշվիլդե գյուղերի հավատացյալները:  Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  Վիրահայոց թեմի առաջնորդը:  Սուրբ Պատարագը ներդաշնակվեց Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու երգչախմբի (խմբավար Լուիզա Վարդանովա) կողմից  շարականների երգեցողությամբ և  տարածվեցին  Փերիխանյան ընտանիքի նվիրած և Թեմակալ առաջնորդի ձեռամբ օրհնված զանգի ղողանջները:  
Հընթացս Սուրբ Պատարագի Վազգեն Սրբազանը քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Սբ. Աննայից և Հովակիմից Սուրբ Մարիամի ծննդի մասին, մեկնաբանեց Աստվածամոր նվիրվածությունը հավատին, հորդորեց ներկաներին Մարիամ Աստվածածնի առաքինությամբ, հավատավոր մոր լույսով ներշնչված շարունակել 2ապրել քրիստոնեական պատվիրաններով, Եկեղեցու պատգամներով և բոլոր Մարիամներին շնորհավորեց իրենց տոնի կապակցությամբ:  
Վազգեն Սրբազանը նշեց, որ Աստվածամոր ծննդյան տոնը իր համար առանձնակի նշանակություն ունի, քանի որ 1991 թվականին կուսակրոն հոգևորական ձեռնադրվելուց և 40-օրյա պատրաստության շրջան անցնելուց հետո, սեպտեմբերի 8-ին իր անդրանիկ Պատարագն է մատուցել Մայր տաճար Սուրբ Էջմիածնում:
Թեմակալ առաջնորդը նաև իր օրհնությունը բերեց Դաղեթի արժանավոր զավակներ Արսեն Աղամիրյանին, Սեյրան Փերիխանյանին, Արտյոմ Առուշանյանին, Լևոն Կարախանյանին, Դավիթ Դավթյանին, որոնց  բարերարությամբ վերանորոգվեց Աստծու տունը, նաև Լեյլա Փերիխանյանին,  ով նվիրական սիրով հոգ է տանում եկեղեցու մասին: Վազգեն Սրբազանը գնահատեց Բոլնիսի և Թեթրիծղարոյի շրջանների հոգևոր հովվի նվիրական ծառայությունը,  Սբ. Էջմիածին եկեղեցու 3երգչախմբի  և սարկավագների մասնակցությունը  ուխտագնացությանը:
Հավատացյալները հետաքրքրությամբ ունկնդրեցին օրվա քարոզը և ստացան հաղորդություն:
Հավարտ Սբ.Պատարագի գեղատեսիլ բնության գրկում ուխտավորների և տեղացիների կողմից կազմակերպվեց հյուրասիրություն:
Դաղեթը, Դաղեթ-Խաչենը հայաբնակ գյուղ է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանում: Գյուղը հիմնադրել են Ղարաբաղի Խաչեն գավառից եկած հայերը։ Գյուղն ունեցել է 18-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին անունով եկեղեցին, որը տասնամյակներ շարունակ փակված էր և գտնվում էր վթարային վիճակում:Վերանորոգումից հետո  եկեղեցին 2013 թվականին հանդիսավորապես վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ, որտեղ ավանդաբար Սուրբ Կույս Մարիամի ծննդյան օրը այցելում են ուխտավորներ և մատուցվում է ուխտի Պատարագ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)