1

fb you od

Գուսան Հավասու երգի տոն Այազմայում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A112018 թվականի սեպտեմբերի 2-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված այս գյուղի ծնունդ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը,այն նաև ավանդական խոնարհում էր հայ երգարվեստի առջև:

Գուսան Հավասին գրել է 2000 երգ և 1500 քառյակ, հորինել մեղեդիներ, իր ստեղծագործությամբ արձագանքել է ժամանակաշրջանի բոլոր հարցերին: Նրա միտքը ամեն անգամ նորովի է արտահայտվել հայրենիքին, ծննդավայրին, սիրած էակին նվիրված երգերով և բանաստեղություններով:

1Ժողովուրդը, որ հավաքվել էր գյուղի մերձակա տարածքում, եկել էր կրկին ըմբոշխնելու գուսանական երգի հմայքը, կրկին զարմանալու այս հող ու ջրով սնված, այս ժողովրդի ծոցից դուրս եկած Գուսան Հավասու ստեղծած երգ ու քառյակի, երաժշտության ու բանաստեղծության միջոցով արտահայտված գաղափարներով:

Տոնական հանդիսությանը մասնակցում էին Ծալկայի շրջանային ժողովի նախագահ Իրակլի Գիգինեիշվիլին, Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իլիա Սաբաձեն, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ Ալբերտ Իսոյանը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ: Հանդիսությանը ներկա էին Գուսան Հավասու ազգակիցները:

Մինչև տոնահանդեսի սկսվելը, Վիրահայոց թեմի Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի և բարեշնորհ Կամո սարկավագ Թազայանի կողմից Հավասու հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:

2Տոնահանդեսը բացեց Ծալկայի մունիցիպալիտետի մշակույթի, սպորտի և առողջապահության հանձնաժողովի նախագահ Յուրի Խեչոյանը: Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ 1991 թվականից մեկնարկած և ավանդաբար ամեն տարի սեպտեմբերին նշվող ՀԽՍՀ ժողովրդական արտիստ գուսան Հավասու մեծարման տոնը վաղուց դադարել է մեկ համայնքի պատկանելուց: Այն դարձել է տարածաշրջանային մասշտաբի տոնահանդես, նաև հայ-վրացական բարեկամության դրսևորում, որին իրենց մասնակցություն են բերում շրջանային բարձրպաշտոնյաներ, հյուրեր՝ Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, աշուղական երգի երկրպագուներ Թբիլիսիից և Երևանից:

3Ելույթ ունեցողները միանշանակ արժևորեցին երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդության հետևանքով տեսողությունից զրկված, սակայն կյանքին լավատեսորեն նայող մեծ գուսանի լայն մտահորիզոնն ու հարուստ ներաշխարհը, երգի միջոցով արտահայտված այն խոհա-փիլիսոփայական և խրատական բանաստեղծություններն ու քառյակները, որոնք մինչև օրս արդիական են, հագեցած սիրո, ժողովուրդների բարեկամության, հայրենասիրության և ընկերասիրության գաղափարներով:4

Համերգավար Յուրի Հանեսյանի հայտարարությամբ միմյանց հաջորդեցին ուրախ երգն ու երաժշտությունը: Տոնահանդեսը համեմված էր վրացական երգի ու պարի արհեստավարժ կատարումներով, որոնք ներկայացրեցին Ծալկայի շրջանային վարչությանը կից գործող ստեղծագործական խմբերը: Վերստին Այազմայում տարածվեց անմահ գուսան Հավասու երգը շնորհաշատ մեներգիչներ Հայաստան Իսպիրյանի ու5 Էդուարդ Թամարյանի կատարմամբ: Հայկական պարը ներկայացրեց Ծալկայի շրջանի Օզնի գյուղի պարային խումբը: Տոնահանդեսին իր համերգային ծրագրով մասնակցեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ մենակատարներ Հենրիխ Պետրոսյանի ու Աիդա Բազոյանի, դուդուկի և դհոլի խմբերի, «Տարոն» պարային համույթի գեղեցիկ կատարումներով:

6Ու ցնծաց հավաքված բազմությունը, հասարակությունը վայելեց հոգու աչքերով տեսնող, ներքին զգայարաններով խոսող, մեծ գուսանի երգի հմայքը:

Գուսան Հավասու տոնը Այազմա գյուղում ավարտվեց մունիցիպալիտետի կողմից կազմակերպված հյուրասիրությամբ: