1

fb you od

Ուխտի Պատարագ Ղզլքիլիսայի Սբ. Աստվածածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

303602229-VՎիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ծալկայի շրջանի Ղզլքիլիսայի Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի իր ուխտի օրը,  որը ամեն տարի նշվում է Սուրբ Պատարագով և տարբեր վայրերից ուխտավորների այցելությամբ:
2018 թվականի օգոստոսի 22-ին,  եկեղեցու ոււխտի օրը,  տոնական էր Ղզլքիլիսա գյուղում: Տեղի բնակչությանը միացավ Թբիլիսիից ժամանած  ուխտավորների խումբը՝  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախմբի կազմով: Երգչախմբի մասնակցությունը ուխտի պատարագին նախաձեռնել և ամբողջությամբ հովանավորել  էր 9845adba870-VՍուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ  Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Տոնի առիթով Սուրբ Աստվածածին եկեղեցում, Սուրբ Պատարագ մատուցեց Ծալկայի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը:  Պատարագին հոգեհմա շարականների և հոգևոր երգերի  կատարումներով մասնակցեց  Մակար Եկմալյան երգչախումբը՝ Սվետլանա Տատոևայի խմբավարությամբ:  
Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ-քահանան իր քարոզ խոսքում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, երախտագիտության խոսք ուղղեց գյուղի արժանավոր Արամյան ընտանիքին, ում միջոցներով  վերակառուցվեց  Սուրբ Աստվածածին եկեղեցին և  կարևորեց,  որ արդեն 17 տարի անընդմեջ վերաօծման օրը  եկեղեցում մատուցվում է Սրբալույս Պատարագ՝ խոստովանություն և հաղորդություն բերելով տեղի հավատացյալ ժողովրդին:   
Հավարտ Սբ. Պատարագի, օրհնվեց Արամյան ընտանիքի կողմից նվիրաբերված ավանդական մատաղը և բաժանվեց 87a38f308876d-Vժողովրդին:  
Օրը անմոռանալի և տպավորիչ դարձավ նաև Թբիլիսիից ժամանած  երգչախմբի անդամների և մյուս ուխտավորների համար: Ղզլքիլիսա գյուղի Վանքի տարածքում, բնության գրկում երգ երաժշտությամբ և հաճելի հյուրասիրությամբ  հագեցած այն  դարձավ զվարճալի և  անմոռանալի:
Հիշեցնենք, որ Ղզլքիլիսա գյուղը հայաբնակ է, անվանումը թարգմանաբար նշանակում է Կարմրավանք: Գյուղը հիմնադրել են Էրզրումի նահանգից եկած հայերը` 1829 թվականին: Սուրբ Աստվածածին եկեղեցին  կառուցվել է 1869 թվականին:Խորհրդային տարիներին այն վերածվել է պահեստի: 2001 թվականին այն վերանորոգվել է  և օգոստոսի 22-ին վերաօծվել Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ, երջանկահիշատակ Գևորգ արք. Սերայդարյանի ձեռամբ: Այդ օրը ավանդաբար նշվում է Սուրբ Պատարագով  և  մատաղի օրհնությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)