1

fb you od

Վիրահայոց թեմը համալրվեց նորանշանակ քահանայով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, 2018 թվականի օգոստոսի 1-ից Վիրահայոց թեմում ծառայության է կոչված Տեր Գևորգ քահանա Ասատրյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրամանով, արժանապատիվ Տեր Գևորգ քահանան  ծառայության նշանակվեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում՝ որպես  Նինոծմինդայի շրջանի Գանձայի  Սուրբ Կարապետ եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ:
Վաղուց Նինոծմինդայի հոգևոր դասի  և հավատացյալների երազանքն էր պատմական տարածաշրջանում, ինչպիսին են Գանձա և Փոկա գյուղերը, ունենալ մշտական ծառայող քահանա: Եվ ահա ազգաբնակչության աղոթքով Տեր Գևորգ քահանան կոչվեց այդտեղ ծառայության:
Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը ծնվել է ՀՀ Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: Հայոց բանակում ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան  հոգևոր ճեմարանը, ապա կրկին նշանակվել բանակի հոգևոր առաջնորդությունում, որտեղ իր հոգևոր ծառայությունն է մատուցել երեքից ավելի տարիներ:   
  Այնուհետև Տեր Գևորգ քահանան աշխատանքի է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավելի ուշ՝ Արմավիրի թեմում:
Սույն նշանակումով Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում քահանաների թիվը դառնում է 10, իսկ սարկավագներինը՝ երեք: Սա լուրջ ձեռքբերում է այս փոխանորդության հոգևոր կարիքները հոգալու համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)