1

fb you od

Վիրահայոց թեմը մասնակցեց Վրաստանում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի հանդիպմանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հուլիսի 17-ին, Վրաստանի Պատրիարքարանի Սուրբ Անդրեա մարգարեի անվան վրացական համալսարանում կայացավ Վրաստանում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ղեկավարության հանդիպումը Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միջոցառումը նախաձեռնել էր «21-րդ դար» միությունը: 37244582
Հանդիպմանը Վիրահայոց թեմը ներկայացնում էին Թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և  իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:
Միջոցառումը բացեց վերոնշյալ համալսարանի ռեկտոր  Սերգո Վարդոսանիձեն և ներկայացրեց հանդիպմանը նպատակը՝ Վրաստանի առաջընթացը դեպի արևմտյան արժեքներ և անդամագրությունը միջազգային այս կառույցներին:
Վիրահայոց թեմի մոտեցումը տվյալ հարցին ներկայացրեց  Տեր Կիրակոս քահանան: Վերջինս մարդու իրավունքների և արժանիքների համատեքստում կարևորեց հավասարությունը և ազատությունը, որը պետք է շաղկապված լինի Աստծու խոսքով ապրելու, Սուրբ Գրքով  առաջնորդվելու հետ:
Մասնակից կրոնական համայնքների ներկայացուցիչները խոսեցին իրենց մոտեցումների և տեսանկյունների մասին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)