1

fb you od

Վիրահայոց թեմը Եվրամիությանը Եկեղեցիների ինտեգրմանը նվիրված կոնֆերանսում ներկայացրեց իր մոտեցումները PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի  հունիսի 29-ին, CDD-ի  (Զարգացման և Ժողովրդավարության կենտրոն) նախաձեռնությամբ, Եվրախորհրդարանայինների Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Թբիլիսի Մարիոտ հյուրանոցում կայացավ «Եկեղեցիների և կրոնական համայնքների դերը եվրոպական ինտեգրման գործընթացում՝ Վրաստան-Եվրամիության հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը: Միջոցառումն ընթացավ կլոր սեղան- երկխոսության  ձևաչափով:
Կոնֆերանսին հրավիրված էին Վրաստանի կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչները: Ներկա էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլ  Բիրբիճաշվիլին և  Բոդբեի Իակոբ եպիսկոպոս Իակոբիշվիլին: Իրենց մասնակցությունն էին բերել Եվրոպայի ժողովրդական IGD 9512կուսակցության եկեղեցիների և կրոնական համայնքների հետ երկխոսության աշխատանքային խմբի համանախագահներ Գիորգի Հոլվենը և Իան Օլբրիխտը: Վիրահայոց թեմը ներկայացնում էին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:
Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ելույթը «Եկեղեցու դերը և Կրոնական համայնքները Եվրոպական ինտեգրման գործընթացում» թեմայով: Ելույթը ներկայացրեց Միքայել Ավագյանը: Թեմակալ առաջնորդի ելույթում անդրադարձ կատարելով Եվրամիությանը կրոնական համայնքների ինտեգրման գործընթացին, կարևորվել էր այդ նորմերի ներդաշնակումը Վրաստանի իրատեսությանը: Ելույթում հանգամանալից խոսվում էր այն դրական մոտեցումների մասին, որոնք իրականացվում են Վրաստանի իշխանությունների կողմից IGD 9586կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, թերևս բարձրացված էին նաև այն խնդիրները, որոնք դեռևս առկա են Վրաստանում: Դրանք  խորհրդային տարիներին բռնագրավված տաճարները իրավական սեփականատերերին վերադարձնելու, հարկագանձումների, ԶԼՄ-ների կողմից կրոնական փոքրամասնությունների գործունեության  լուսաբանման հարցերն են:  (Տես՝ հղումը)
Քննարկվող հարցին Վիրահայոց թեմի տեսակետը և մոտեցումները բարձրաձայնեց Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Հոգևոր հայրը  կարևորեց Հանդուրժողականությունը և Եկեղեցու դերը այդ նորմի պահպանությանը: Անդրադարձ կատարելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, Տեր Կիրակոսը ընդգծեց նաև հոգևոր արժեքների պահպանումը, հարգելով  ազատության և իրավունքի ընդունված նորմերը:
Կոնֆերանսում լսվեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու և մյուս կրոնական կազմակերպությունների գնահատականները և մոտեցումները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)