1

fb you od

Վիրահայոց թեմի անմիջական հոգածության ներքո են սահմանամերձ հայաբնակ գյուղերը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Տարիներ շարունակ Վիրահայոց թեմի առաջնորդարանի ուշադրության ներքո են գտնվում Վրաստանի հայաբնակ, նաև սահմանամերձ գյուղերն և բնակավայրերը, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հոգևոր հայրերի այցելություններ և մատուցվում արտագնա Սուրբ Պատարագներ, կատարվում 1տարբեր ծիսական արարողություններ:
Այդ տեսակետից Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր  արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի նախաձեռնությամբ և անմիջական կազմակերպմամբ բազմիցս իրականացվել են այցելությունները  Վրաստան-Հայաստան սահմանին գտնվող Մառնեուլիի շրջանի Ախքյորփի հայաբնակ գյուղ, որի բնակչության և թբիլիսահայ ուխտավոր հավատացյալների միջև ստեղծվել է յուրահատուկ հոգևոր կապ և մտերմություն:
2018 թվականի հուլիսի 7-ի առավոտյան, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի նախօրեին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն 2եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, ուխտի փափագով Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու եկեղեցասեր տիկնանց  խումբը արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ ուղևորվեց Ախքյորփի գյուղ:  
Նպատակը և' հոգևոր, և' աշխարհիկ բովանդակություն ուներ: Տեր Մանուկ քահանան որոշել էր գյուղի բնակիչ, սոցիալապես անապահով տիկին Ամալյայի խնդրանքին ընդառաջ  ի կատար ածել նրա և առողջական խնդիր ունեցող նրա  երեխաների մկրտությունը  հատկապես Վարդավառի տոնին, իսկ  Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալների կողմից կազմակերպված նվիրատվություններով եկեղեցասեր տիկնանց խումբը որոշել էր մի փոքր թեթևացնել  ընտանիքի և հաշմանդամ երեխաների կարիքներն հոգացող միայնակ կնոջ  հոգսերը:   
Մկրտության Սրբազան կանոններով քրիստոնեական Սուրբ 3Մյուռոնով Արժ. Տեր Մանուկ քահանան օծեց երեխաներին  և նրանց մորը,  նվիրելով օրհնված խաչեր և սրբապատկերներ, իսկ հավատացյալները մկրտվածներին ուրախացրին իրենց հետ բերած տարբեր նվերներով և նյութական օգնությամբ:
Անօգնականին, կարիքավորին ձեռք մեկնելու և բարեգործություն կատարելու զգացումից հոգեպես թեթևացած  թբիլիսահայ  հավատացյալ կանանց խումբն ուղղվեց դեպի Մոսե պապի մատուռ: Հինավուրց մատուռում մոմեր վառելուց և աղոթք անելուց հետո հոգևոր հոր կողմից կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:  
Տեղի բնակիչ Աննա Թանդարյանի ընտանիքը Թբիլիսիից ժամանած  հյուրերի համար կազմակերպեց հյուրասիրություն, որտեղ միանշանակ շնորհակալության խոսքեր ուղղվեցին հոգևոր ծառայողին և հավատացյալներին պարբերական այցելությունների, կարիքավորներին  օգնության ձեռք մեկնելու  և  գյուղի բնակչությանը Հայոց Եկեղեցու պատվիրաններին հաղորդակից դարձնելու համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)