1

fb you od

Ախալցիխեի «ՇուՇանիկ» եկեղեցասեր տիկնանց միության բարեգործությունը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 20-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու «Շուշանիկ» եկեղեցասեր տիկնանց  միության  նախաձեռնությամբ և Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերշ․ Տ․ Վազգեն Եպս․ Միրզախանյանի Օրհնությամբ , միության նախագահ երեցկին Անահիտ Վարդանյանի գլխավորությամբ կազմակերվեց տիկնանց այցելությունը  Ախալցիխեի քաղաքապետարանի բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր մեկանգամյա սնունդ է տրամադրվում ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող անձանց։1
Տիկնանց միության այցի նպատակն էր մասնակիցը լինել քաղաքապետարանի Աստվածօրհնյալ առաքելությանը և ճաշարանից օգտվողների օրը լցնել քաղցրությամբ։
Այդ գեղեցիկ մտահղացումը սրտներում, Տիկնաց միության յուրաքանչյուր անդամ իր նախընտրությամբ պատրաստել էր քաղցրավենիքներ, թխվածքեղեն,  հացաբուլկեղեն և այլն։
2Քաղաքապետարանի շենքի մոտ Տիկնանց միությանը դիմավորեցին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը,սոցիալական, բժշկական, սպորտի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը, ճաշարանի տնօրեն Վերա Բարձիմաձեն և այցելուներին ուղեկցեցին ճաշարան։
Կանայք իրենց պատրաստած բարիքները հանձնեցին ճաշարանի խոհարարներին, ովքեր և կբաժանեն ճաշարան այցելող յուրաքանչյուր նեղյալի։
Բարեգործական ճաշարանի անձնակազմն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու«Շուշանիկ» եկեղեցասեր  Տիկնանց միությանը և միության նախագահին՝ գեղեցիկ և մարդասիրական  նախաձեռնության համար։
Տիկնանց միությունը մտադիր է  նմանատիպ նախաձեռնությունները դարձնել շարունակական և այսպիսի բարեգործական այցելություններով գեղեցկացնել օգնության կարիք ունեցող անձանց առօրյան:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)