1

fb you od

Երեխաների պաշտպանության օրը Վիրահայոց թեմի եկեղեցիներում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1Հունիսի մեկը երեխաներին պաշտպանության միջազգային օրն է: Աշխարհի տարբեր երկրներում այն նշվում է գեղեցիկ, զվարճալի միջոցառումներով, փոքրիկներին պարգևելով մանկության  նորովի բերկրանք: 2
2018 թվականի հունիսի մեկը  հիրավի տոնական դարձավ նաև Վրաստանի մայրաքաղաքում և  տարբեր տարածաշրջաններում բնակվող հայ երեխաների համար: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի եկեղեցիներում  կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ երեխաների մոտ բարձր տրամադրություն ստեղծելու և ուրախ անակնկալներ  մատուցելու համար:
Տոնը մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու  բակում, Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների համար 3կազմակերպված տոնահանդեսով: Բնությունն էլ իր հերթին նպաստեց մանուկների տոնը գեղեցիկ նշելուն:Անձրևը դադարեց, եղանակը խաղաղվեց: Ուրախ երաժշտությունը, մանկական զվարճալի երգն ու պարը տրամադրել էին  բոլորին: 4
Երեխաներին ողջունեց և երջանիկ մանկություն մաղթեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, հորդորելով նրանց  լավ սովորել, լինել խելոք և խելացի և որպես անակնկալ հրավիրեց խաղվարներին: Զորրոյի և  Սպայդերմենի կերպարանափոխված խաղվարներ Հենրիխ Պետրոսյանը և Արամ Հարությունյանը  խաղ-մրցույթներին ներգրավեցին բոլոր մանուկներին: Առավել մեծահասակները, որ շուտով դպրոցական են դառնալու, ընդգրկվեցին ասֆալտի վրա  կավճով նկարի մրցույթին, իսկ ամենափոքրերի դեմքը սկսեց  նկարազարդել հարգելի  Եվգենյա Մարկոսյանը,  մեծ ուրախություն պարգևելով նրանց:
5Օրը տոնական  էր նաև Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի և ուսուցիչների ջանքերով կազմակերպված ուրախ երգի, պարի, տարբեր խաղերի,  անակնկալների և նվերների  արդյունքում  կենտրոնի բոլոր սաների համար հունիսի մեկը դարձավ  6հագեցած և անմոռանալի:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեծ շուքով նշվեց նաև Ջավախքում:
Ամբողջ օրը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը տոնական էր։ Անկախ անձրևից ժամեր շարունակ կարելի էր եկեղեցու բակում տեսնել ժպտացող, երգող ու պարող, տարբեր խաղեր խաղացող երեխաների, որոնց օրը էլ ավելի գունեղ էին դարձնում գույնզգույն փուչիկները։ Միջոցառումն ուղեկցվում էր մանկական երգ ու պարով:
Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս կեղեցու բակում էին հավաքվել ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները։ Այստեղ մեծ շուքով նշվեց երեխաների 7պաշտպանության միջազգային օրը։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։ Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը երեխաների հետ միասին աղոթելուց հետո կատարեց մանուկների օրհնության կարգ։ Հավարտ արարողության՝ երեխաներին բաժանվեցին փուչիկներ ու գունավոր կավիճներ։ Միջոցառման ավարտին եկեղեցու խաչի քավոր 8Սերգեյ Նահատակյանը երեխաներին հյուրասիրեց գյուղում արդեն ավանդույթ դարձած հունիսմեկյան պաղպաղակով։ Տոնական միջոցառումն ուղեկցվում էր մանկական երգ ու պարով։
Օրը տոնական էր նաև Ախալքալաքի շրջանի Վաչիանի Սուրբ Սիոն եկեղեցու բակում:   Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ, որից հետո երեխաները ընդգրկվեցին նկարչության մրցույթին: Ապա 9միջոցառումը տեղափոխվեց մշակույթի տան բակ, որտեղ երեխաներին ուրախացնելու էին եկել սիրված մուլտհերոսները։ Մշակույթի տան բակում ծագումով Վաչիան գյուղից, այժմ ռուսաստանաբնակ Սամվել Ազատյանի բարերարությամբ երեխաներին բաժանվեց քաղցրավենիք ու պաղպաղակ։ Երեխաներին շնորհավորելու էին եկել նաև Ախալքալաքի 10շրջանային ժողովի պատգամավորներն ու իշխանության այլ ներկայացուցիչներ։ Հյուրերի հետ երեխաները շուրջպար բռնեցին և ուրախ տրամադրություն փոխանցեցին նրանց։
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումները շարունակվում են: Կիրակի օրը զվարճալի կլինի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում և մյուս հայաբնակ վայրերում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)