1

fb you od

Սաթխայում նշվեց հերոսամարտի 100-ամյակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 1-ին, Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սաթխայի հերոսամարտի 100-ամյակը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի շրջանի հայության հոգևոր հովիվ  արժանապատիվ Տեր Արմաշ 1քահանա Պողոսյանի, Ռուսթավի և Մառնեուլի քաղաքների հայության հոգևոր հովիվ  արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի և առաջնորդարանի պաշտոնեության հետ, մասնակցեց  Սաթխա գյուղի հերոսամարտի պանծալի  100-ամյակի հոբելյանական տոնակատարությանը: Սաթխացիների տոնին մասնակից էին դարձել Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը, Դավիթ Ճիճինաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալքալաքի Սակրեբուլոյի  նախագահ Նաիրի Իրիցյանը, Նինոծմինդայի  Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը,  Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետներ Յուրիկ Ունանյանը, Անիվարդ Մոսոյանը, տեղական իշխանության այլ ղեկավար դեմքեր:
2Օրը տոնական էր:Սաթխա էին ժամանել ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ մայր հայրենիք Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից սաթխացիներ և հյուրեր:
Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց Նինոծմինդայի քաղաքապետարանի կրթամշակութային վարչության պետ, Վիրահայոց թեմի Ռաֆայել Ջավախ կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Վերջինս անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, ոգեկոչեց հերոսաբար ընկած 500 սաթխացիների հիշատակը, 3արժևորեց  մարտաշունչ  պայքարում տեղացիների ցուցաբերած անկոտրում կամքն ու հերոսությունը:     
 Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը  խոսքը սկսեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի  Օրհնության գրի ընթերցմամբ, ապա իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց ներկաներին: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, տոնի հիմնադիրներ պատմաբան և ազգագրագետ Արտյուշա Սանոսյանը, Ալբերտ Իսոյանը  և այլք:
Օրը ուրախ և  հիրավի տոնական դարձավ Հայաստանից ժամանած արվեստագետներ՝ «Սասնա ծռեր» պարային համույթի, ժողովրդական երգիչներ  Արսեն 4Գրիգորյանի (Մրո), Մկրտիչ Մկրտչյանի, Արսեն Գրիգորյանի, Մավր Մկրտչյանի կատարումներով, Ախալքալաքի «Ջավախք», »Նինոծմինդայի «Փարվանա», Ջիգրաշենի «Նաիրի» երգի-պարի համույթների, անհատ կատարողների, ասմունքողների և մյուսների ելույթներով:  
Սաթխայի հերոսամարտի հիշատակումը, որը  սկսվել է 2003 թվականից  Սանոսյան ընտանիքի նախաձեռնությամբ, Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի  որոշմամբ, ստացավ  պետական կարգավիճակ, այն Վրաստանի Մշակույթի նախարարության կողմից Վրաստանի ժողովրդական տոների տոնացույցում մտցնելու ակնկալիքով:
Այս տարի  արդեն Սանոսյան ընտանիքի և արտերկրի բոլոր սաթխացիների  նյութական աջակցությամբ գյուղում կառուցվեց բացօթյա բարեկարգ  հանդիսավայր: 5Արդյունքում հազարավոր հյուրեր ըմբոշխնեցին մշակութային հանդիսության բերկրանքը և օգտվեցին ճոխ հյուրասիրությունից:
100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները գյուղում մեկնարկեցին  վաղ առավոտից սպորտային տարբեր միջոցառումների անցկացմամբ:  
1918 թվականին թուրքական 5-րդ դիվիզիան,  ուղղություն վերցնելով  դեպի Ջավախք՝ Թբիլիսին նվաճելու համար, հանդիպեց սաթխացիների դիմադրությանը: Աշխարհազորային ջոկատները, որոնց միացան նաև մյուս գյուղերի կամավորական խմբերը, կանգնեցրին  թուրքական կանոնավոր բանակին, ապահովելով բնակիչների տեղափոխությունը Ծալկա և փակելով  դեպի Թբիլիսի թշնամու ճանապարհը: Սաթխայի հերոսամարտը՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո քաջաբար կասեցրեց թշնամու բանակի առաջխաղացումը:
Հարյուրավոր հայ մարտիկներ զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ, որով կանխեցին ինչպես ջավախահայության ամբողջական կոտորածը, այնպես էլ  Թբիլիսին նվաճելու թշնամու մտադրությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)