1

fb you od

Մամիկոն Նահապետովի մենահամերգը «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 22-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում կայացավ շնորհաշատ դաշնակահար Մամիկոն Նահապետովի մենահամերգը: IMG 4070
Տաղանդավոր դաշնակահարը, ավարտելով Թբիլիսիի Վաո Սարիջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը, այժմ դաշնակահարի իր կարիերան ստեղծում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Միջազգային բազում մրցույթների և փառատոնների մասնակից – դափնեկիրը, ամեն անգամ Թբիլիսի ժամանելիս՛ իր պարտքն է համարում անպայման իր հաջողությունները ներկայացնել իր հայրենակիցներին, ում ակնդետ ուշադրությամբ կերտել է իր հաջողությունները արվեստի այս  բնագավառում:
Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական համերգին մասնակցության համար Թբիլիսի ժամանած Մամիկոն Նահապետովը իր IMG 4097պարտքը համարեց անպայման համերգ տալ Թումանյանի տանը և այդ համերգը նա նվիրեց Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Նոդար Գաբունիայի ծննդյան 85-ամյակներին:
Երկու մեծ երաժիշտների ստեղծագործությունների համադրությամբ կազմած համերգային ծրագիրը Մամիկոնը առաջին անգամ կատարեց  Թումանյանի տանը իր հայրենակիցների համար:
Համերգն ընթացավ ներկաների ջերմ ծափահարություններով և  ներկաների օվացիաներով: Ներկաները ուղղակիորեն հիացած էին տաղանդավոր դաշնակահարիIMG 4099 անզուգական կատարումներից:
Իր օրհնությունը և գնահատանքը  հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան հայրը արժևորեց երիտասարդ դաշնակահարի սերը և  նվիրումը այն քաղաքին ու նրա բնակիչներին, ովքեր առաջին ծափերին են արժանացրել աշխատասեր, համեստ և շնորհալի երաժշտին, հիշեց նրա  մասնակցությունը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում գործող երգչախմբի պարապմունքներին, որոնք հանդիսացան այն նախակարապետները, որ խորացրին սերը և ստեղնաշարի նկատմամբ և հակումը մեծ երաժիշտների գործերը հնչեցնելու  դժվարին ու պատվաբեր գործին: Սրբազան Հայրը հաջողություններ  մաղթեց երիտասարդ դաշնակահարին:
Արամ Խաչատրյանի և Նոդար Գաբունիայի հոբելյաններին է նվիրում իր առաջին ձայնասկավառակը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)