1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի դասախոսությունը Հայ Եկեղեցու պատմության թեմայով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 20-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում «Հայ Եկեղեցու պատմության էջերից» խորագրով    դասախոսությամբ հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Միջոցառումը նախաձեռնել էր Վիրահայ գիտահետազոտական կենտրոնը՝ պրոֆեսոր Էմմա Ախտյանի նախագահությամբ: Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով, հետաքրքրությունը՝ մեծ: Թբիլիսահայ համայնքի անդամները եկել էին ունկնդիրը լինելու Հայոց Եկեղեցու պատմության այն էջերի, Եկեղեցական IMG 4009այն հարաբերությունների մեկնաբանություններին, որոնց շուրջ  բանախոսելու էր գիտության այդ ոլորտի փայլուն գիտակը:
Բացելով հանդիպումը, Վիրահայ գիտահետազոտական կենտրոնի նախագահը կարևորեց թեմայի ակտուալությունը, քանզի Հայ ժողովրդի և Հայոց պատմության մասին թբիլիսահայության գիտելիքները ինքնուս են, հետաքրքրության մակարդակի:
IMG 4048Վազգեն Սրբազանի դասախոսությունը վերաբերում էր Հայոց Եկեղեցու պատմության կարևորագույն ժամանակաշրջանին՝  մինչև 5-րդ դարի Քաղկեդոնյան ժողովը և հետո ընկած ժամանակաշրջանը, շոշափվեցին  Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու նմանություններն ու տարբերությունները, դարերի պատմություն ունեցող միջեկեղեցական հարաբերությունները, Հավատքի շուրջ ազգի համախմբման գործում Հայոց Եկեղեցու դերի և նշանակության հարցերը, այլ եկեղեցիների հետ դավանաբանական և ծիսական արարողությունների տարբերությունները:
Թեմակալ առաջնորդի  բանախոսությամբ ճշգրտվեց և լրացվեց,   վավերագրված տեղեկություններով  ամրագրվեց  ունկնդիրների իմացածը Հայոց Եկեղեցու պատմության կարևորագույն էջերի, քույր եկեղեցիների և տարբեր դավանանքների հետ նմանությունների ու տարբերությունների մասին:
Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատասխանեց ներկաների հարցերին:  Առաջարկություն արվեց նման հանդիպում-դասախոսությունները, հատկապես Եկեղեցու պատմության և հոգևոր կյանքի մասին,  դարձնել պարբերական, եռամսյակային կտրվածքով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)