1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի հերթական այցը Ջավախք PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

12018 թվականի մայիսի 15-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, 2ուղեկցությամբ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, այցելեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդության Ախալքալաքի շրջանի  Տրկնա 1 գյուղի Սուրբ Նշան (1905 թ.), Բալխո գյուղի 2 Սուրբ Հարություն  ((19-րդ դարի 30-ական թվականներ), Զակ գյուղի Սուրբ 3 Մինաս (1905-1909 թ.թ.), Բարալեթ գյուղի 4 Սուրբ Աստվածածին (1869 թ.) եկեղեցիներ և Էխտիլա 5 գյուղի հնամենի սրբավայր:  
Տեղերում Վազգեն Սրբազանը հանդիպում ունեցավ բնակչության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննսրկվեցին հավատացյալներին 6հուզող խնդիրներ: Վերը նշված եկեղեցիները վերանորոգվել են 1990-ականներին և 2000-ականի սկզբներին: Ուստի անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու շին-վերանորոգության աշխատանքներ:Հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանային հանձնարարվեց՝ եկեղեցիներում և բակերում կազմակերպել շաբաթօրյակներ, ազգաբնակչության օգնությամբ հնարավորինս իրականացնել մասնակի վերանորոգություններ մինչև բարեպատեհ առիթով կկատարվեն եկեղեցիների հիմնանորոգություններ:
Էխտիլա գյուղում ժողովրդի հետ քննարկվեց նոր եկեղեցի կառուցելու հարցը:
Մայիսի 16-ին, ուղեկցությամբ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, Թեմի առաջնորդն այցելեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի 6 Սուրբ 7Սիոն (1830 թ.), Սուլդա գյուղի Սուրբ 7 խաչ (1830թ.), Կարծախ գյուղի 8 Սուրբ Կարապետ (1894թ.) և Դադեշ գյուղի Սուրբ 9Աստվածածին (1830 ) եկեղեցիներ:
Վաչիանի Սուրբ Սիոն, Սուլդայի Սուրբ խաչ, Դադեշի Սուրբ 9 Աստվածածին եկեղեցիները, որոնք վերանորոգվել են 2014 թվականից հետո, առավել բարեկարգ և խնամված վիճակում են: Մտահոգիչ էր Կարծախի Սուրբ Կարապետ եկեղեցին, որը կարիք ունի տանիքի շտապ վերանորոգության: Առաջնորդի կողմից հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանային տրվեց հանձնարարություն կատարել դրամահավաք Կարծախի եկեղեցու վերանորոգությունն իրականացնելու համար:
Տարածաշրջան այցելության շրջանակներում Թեմակալ առաջնորդը հանդիպում ունեցավ հոգևոր հովիվների, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ և այցելեց Կարծախում գործող աշուղ 10 Ջիվանու տուն-թանգարան:
Սրբազան Հայրը օծեց Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցուն նվիրաբերված Սրբոց նահատակաց սրբապատկերը, որի հովանավորն էր Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցու բարերար Լյուդվիգ Թումասյանը:

 3 4 5 8 

10 IMG 4063 IMG 4062

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)