1

fb you od

Բաթումիում անցկացվեց տոլմայի փառատոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Տոլմայի փառատոնը իսկական տոն է, որը ամեն տարի հանդիսավորությամբ անց է կացվում Վրաստանի հայ համայնքում:
2018 թվականի մայիսի 13-ին, «Տոլմա-2018»  համահամայնքային միջոցառման շրջանակներում  փառատոն անցկացվեց  Վիրահայոց թեմի Բաթումի DSC 5636Ալեքսանդր Մանթաշյանց կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում: Այն իրականացվեց  Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու աջակցությամբ:
 Փառատոնը հավուր պատշաճի կազմակերպել էր Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնը՝ տնօրեն Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, տեղի հայության  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ Գումբալյանը խոսեց օրվա խորհրդի մասին, ներկաներին շնորհավորեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Երկրորդ Ծաղկազարդը, DSC 5656այնուհետև հաջողություն և բարօրություն մաղթեց բոլոր այն տիկիններին, ովքեր պատրաստել էին  հայկական այս կերակրատեսակը և օրհնեց ներկայացված  լիքը տոլմայով շուրջ 40 կաթսաները:
Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրենը բարձր գնահատեց բաթումահայ համայնքի անդամ տիկնանց ակտիվությունը, փառատոնը հայտարարեց բացվեց և ներկաներին հրավիրեց հայկական տոլմայով հյուրասիրության:
Փառատոնին ներկա էին Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյսանը, համայնքային DSC 5688կառույցների ղեկավարներ , կազմակերպությունների անդամներ: Փառատոնի հյուր դարձան հայ համայնքի բազում անդամներ, օտարազգիներ, զբոսաշրջիկներ, ովքեր զարմանում էին ներկայացված ճաշատեսակի բազմազանությունից և հետաքրքրությամբ համտեսում էին հայկական ախորժալի տոլման:
Փառատոնին ակտիվորեն ընդգրկվել էին Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի սաները, նրանց ծնողները: Իրենց ուսուցիչների  հետ միասին նրանք ներկայացել էին սեփական ձեռքերով պատրաստած տոլմաներով:  
Միջոցառումն ուղեկցվեց ուրախ երգ ու պարով, որով հանդես եկան կենտրոնի սաները, երգի և պարի  խմբերը, անհատ կատարողները:
Փառատոնի բոլոր մասնակիցները ստացան հուշանվերներ: Միջոցառումն ավարտվեց ներկաների բարձր տրամադրությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)