1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հոբելյանական շախմատային մրցաշարի եզրափակիչ փուլը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Վիրահայոց թեմի երիտասարդության  հարցերի բաժնի նախաձեռնությամբ, թեմի առաջնորդարանի աջակցությամբ և Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, 2018 թվականի ապրիլի մեկից առ 22-ը Թբիլիսիում և  Վրաստանի  հայաբնակ տարածաշրջաններում  1անցկացվեց շախմատի մրցաշար  13-ից մինչև 17 տարեկան  շախմատասերների  շրջանում: Մրցաշարը նվիրված էր Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին:  
2018 թվականի ապրիլի երեսունին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում  կայացավ 2շախմատի հոբելյանական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցում էին  Թբիլիսիի, Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ռուսթավի, Դիլիսկայի 13-17 տարեկան 16 շախմատասերներ, ովքեր տեղերում անցկացված մրցաշարերում զբաղեցրել էին առաջինից երրորդ տեղերը: 3
 Եզրափակիչ մրցույթը բացեց Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը: Ողջույնի և օրհնության 4խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց մրցաշարի խորագրին, գնահատանքի խոսքեր ուղղեց կազմակերպիչներին և հոգևոր  Հայրերին՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու և տեղի երիտասարդներին ընդգրկելու համար։ Ապա միասնական Տերունական աղոթքից հետո մեկնարկեց մրցույթը:
Համակարգչային ծրագրին համապատասխան (շվեյցարական համակարգ), մասնակիցները տարբեր մրցակիցների հետ խաղացին 7 –ական  պարտիա, խաղերի5 մրցակիցներին նախընտրում էր համակարգչային ծրագիրը, բացառելով կազմակերպիչների գործոնի դերը: Այդպիսով անկողմնակալ և հետաքրքիր խաղի արդյունքում բացահայտվեցին հաղթողները: Դրանք  էին Ախալքալաքից՝ Դավիթ Չախալյանը (առաջին տեղ), Վլադիմիր Չախալյանը (երկրորդ տեղ) և Նինոծմինդայից՝ Դավիթ Սահակյանը (երրորդ տեղ):
6Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանն ու երիտասարդական բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովան մրցույթի հաղթողներին փոխանցեցին մրցանակները. առաջին տեղի համար մրցաշարի գավաթը և  300 լարի դրամական պարգև, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար մեդալ, պատվոգիր 150 և  100 լարի դրամական պարգև:  7
Մրցաշարի, ի մասնավորի եզրափակիչ փուլի ընթացքը, մրցույթի կազմակերպվածությունը հիրավի բարձր տրամադրություն էր  առաջացրել  մասնակիցների, նախաձեռնողների և կազմակերպիչների շրջանում:
 Թեմի երիտասարդական բաժնի ղեկավարների ուղեկցությամբ և արժանապատիվ Տեր Տաթևի գլխավորությամբ տարածաշրջաններից ժամանած հյուրերը  այցելեցին Մեծաց մեծերի Խոջիվանքի պանթեոն և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որից հետո հյուրերը  վերադարձան իրենց տները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)