1

fb you od

«Իմ Հայաստան» միջոցառումը Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018  թվականի ապրիլի 28-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ գողտրիկ միջոցառում «Իմ Հայաստանը» խորագրով:
Ուղիղ մեկ տարի առաջ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ ստեղծված կենտրոնի նպատակն է հոգևոր, մշակութային և 1պատմական ժառանգության պահպանումը, զարգացումը և տեղի հայ ազգաբնակչությանը եկեղեցու շուրջ համախմբումը:
Կենտրոնի գործունեության ուղենիշներից մեկը նաև ռուսթավցի երիտասարդներին  համախմբելը, քրիստոնեական ոգով դաստիարակելը, հայրենական  արժեքներին մերձեցնելը և  ազգային  ոգի ներշնչելն է: Այդ նպատակով գործում են կիրակնօրյա դպրոց, երգի և պարի խմբեր, երիտասարդական միություններ:
Պարբերաբար  Թեմի երիտասարդական բաժնի կողից կազմակերպվող տեղի հայ երիտասարդների հետ 2հանդիպումները, դասախոսությունները և քննարկումները տալիս են իրենց դրական արդյունքը:
Քաղաքի թիվ 23 հանրային վրացական դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, կենտրոնի սան Սերգո Զադոյանի  նախաձեռնությամբ և ակտիվ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված  գեղեցիկ միջոցառման նպատակը՝ կենտրոնի սաներին և Ռուսթավի քաղաքի  երիտասարդներին մայր հայրենիքը ներկայացնելն էր:
Միջոցառմանը ներկա էին երիտասարդներ,դպրոցականներ, ծնողներ, հյուրեր, Վիրահայոց թեմի 3պաշտոնյաներ: Իրենց սանի հրավերով դահլիճում տեղեր էին զբաղեցրել վրացերենի ուսուցչուհի Լելա Ախալաիան և դասղեկ Քեթևան Քաշիլաձեն, ինչպես նաև համադասարանցիները:
Միջոցառումը վարեցին նախագծի հեղինակը՝ համադասարանցի Նաթիա Թավաձեի հետ:   Գրական-երաժշտական մոնտաժի մասնակիցները  արձանագրեցին Հայաստան աշխարհի պատմության էջերը, աշխարհագրական դիրքը, հինավուրց տաճարները և  եկեղեցիները, մայրաքաղաքներն ու  մարզերը: Միջոցառումը խոսքով և տեսանյութով մի գեղեցիկ էքսկուրս էր  մայր հայրենիքով՝ նրա անցյալի ոլորաններով, ներկա կյանքով և փառավոր ապագայի տեսիլքով:   
Հնչեցին հայրենասիրական ոգեշունչ  բանաստեղծություններ հայ պոեզիայից,  ներկայացվեց հայոց պարն ու մեղմանուշ երգը, միջոցառումը դարձնելով հիրավի մայր հայրենիքի նկատմամբ սիրո և հպարտության ոգեշնչում:
Միջոցառումն ամփոփեց հոգևոր կենտրոնի խնամատար արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Հոգևոր հայրը 4փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և բարեմաղթանքը կենտրոնի սաներին ու ողջ անձնակազմին: Տեր Նարեկ քահանան բարձր գնահատեց  երիտասարդների խմբի գործունեությունը,  նրանց հոգում եղած ազգային ոգու արթնացումը, որը դրսևորվեց հայերեն խոսքով, երգով, պարով և հայրենիքի նկատմամբ  սիրով ու հպարտությամբ: Հոգևոր հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնի աշխատակազմին, սաներին ու նրանց ծնողներին, ում համար կենտրոնը դարձել է հայրենական տուն, համախմբող կենտրոն, նաև Հայոց Եկեղեցու և հայեցի դաստիարակության օջախ:  
Նախաձեռնությունից և գեղեցիկ միջոցառումից ստացած տպավորությունները կիսեցին  և իրենց գոհունակությունը արտահայտեցին  ներկա գտնվողները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)