1

fb you od

Շուլավերի Hobby House ստուդիայի սաները Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մարտի 24-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հյուրերն էին Մառնեուլի շրջանի Շուլավերի Hobby House ստուդիայի սաները` ղեկավար Մարինա Ծիքարիշվիլիի և մենեջեր1 Օֆելյա Ծատուրյանի գլխավորությամբ: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում սեղանների ու ցուցանակների վրա տեղ էին գտել ստուդիայի սովորողների աշխատանքները՝ պատրաստված թաղիքից, մետաքսից, նկարներ, տարազներ, ժանյակներ գորգեր, ասեղնագործ պատկերներ, հուլունքից, ժապավենից ձևավորված զարդեր:

Ցուցահանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի ընկերակցությամբ: 2Ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը:

Այցելուները՝ նկարիչներ, արվեստի և արհեստի երկրպագուներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր, հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված աշխատանքները, գնահատելով սաների աշխատասիրությունը և պատկերավոր երևակայությունը:

Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Իր խոսքում անդրադարձ կատարելով այս դահլիճում բազմիցս հյուրընկալված տարբեր ազգի 3ստեղծագործողների, տարբեր երկրների ճանաչված վարպետների աշխատանքների ցուցահանդեսներին, վերջինս արժևորեց այսօր ներկայացված հայ, վրացի, ադրբեջանցի դեռահասների աշխատանքները, ովքեր համախմբված ազգությամբ վրացի ուսուցչուհու շուրջը, սովորում են արհեստ, ստեղծում մշակույթ:

Ցուցահանդեսը ողջունեց Մառնեուլիի շրջանային վարչության մշակույթի բաժնի ղեկավար Նատո Շավիշվիլին: Տիկին Շավիշվիլին նշեց, որ գեղագիտական դաստիարակության Hobby House ստուդիան այն օջախն է, որը ակտիվորեն մասնակցում է Մառնեուլիում կազմակերպված փառատոներին և բազմիցս արժանացել է բարձր գնահատականի, արձանագրեց մունիցիպալիտետի աջակցությունը ստուդիայի գործունեությանը:

Մասնագիտությամբ բժշկուհի Մարինա Ծիքարիշվիլին, առանձնահատուկ սեր ունենալով նկարչության, ասեղնագործության, 4գորգագործության, ժանյակագործության, կար ու ձևի նկատմամբ, նաև հափշտակված էր գիտեցածը սովորեցնելու, տարածելու գաղափարով: 2015 թվականին իր նախաձեռնությամբ Շուլավերում, որտեղ աշխատում էր երկար տարիներ, հիմնադրում է ձեռքի աշխատանքի ուսուցման, դեռահասների գեղագիտական դաստիարակության այս ստուդիան:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ցուցահանդեսի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար, ստուդիայի ղեկավարը նշեց նաև երիտասարդներին գյուղից դուրս բերելու և վրացական քաղաքացիական հասարակությանը ինտեգրելու կարևորությունը, երախտագիտությամբ տեղեկացրեց, որ Հայաստան կատարած այցի ժամանակ ստուդիային հատկացվել է ՀՀ գեղարվեստից ակադեմիայում անվճար սովորելու մեկ տեղ:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր հայրական 5օրհնությունը փոխանցելով ներկաներին, Թեմակալ առաջնորդը արժևորեց Շուլավերում այս գեղեցիկ, բազմազգ օջախի գոյությունը, որտեղ մտերմանում և ընկերանում են տարբեր ընտանիքի երեխաները, միմյանց փոխանցում իրենց ավանդույթները և սովորությունները, ծանոթանում ազգային արժեքներին: Թեմակալ առաջնորդը առաջարկեց այս ցուցահանդեսը կազմակերպել նաև Թեմի հովանու ներքո գործող Ախալքալաքի, Նինոծմինդայի կենտրոններում, որտեղ նույնպես մեծ ուշադրություն է հատկացվում գեղագիտական դաստիարակությանը և ձեռքի աշխատանքների զարգացմանը:

Վերջում ստուդիայի սաները Վիրահայոց թեմի առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավարին և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցչին նվիրեցին Անմոռուկի պատկերով թաղիքից պատրաստած իրենց աշխատանքները:

Ստուդիայի սաները նվերներ ստացան նաև Թեմակալ առաջնորդի կողմից: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)