1

fb you od

Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակը Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը ոգեկոչում է Սեբաստիայում նահատակված սուրբ քառասուն մանուկների հիշատակը:

2018 թվականի մարտի 10-ին, Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Եկեղեցում վառվեցին ծաղիկներով զարդարված մոմերը՝ ի հիշատակ նահատակված քառասուն մանկանց:

Հընթացս Սուրբ Պատարագի, արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, ներկայացրեց 4-րդ դարում Լուսապսակ այս քաջ սուրբ քառասուն 1մանուկների նահատակության պատմությունը, որոնք բոլորն էլ կայտառ երիտասարդներ էին: Նրանք Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Ավելի խոր ու սերտ միությամբ, իբրև մեկ հոգի, քրիստոնյա հավատքի մեջ ամրացած ու զորացած, նրանք կարողացան արիությամբ, անվախ կեցվածքով դիմավորել քրիստոնյա հավատքի դեմ ուղղված սպառնալիքը, նահատակվեցին, բայց չդավաճանեցին իրենց հավատքին:

240 մանկանց պատմության օրինակով արժանապատիվ քահանան ներկաներին հորդորեց՝ կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, ապրել սիրով, լինել բարի ու զոհաբերության պատրաստ, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները, ապրել երկնային պսակին արժանանալու նվիրումով:

Սեբաստիայի 40 վկաների նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվեց «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը:

3Պատարագի ընթացքում եկեղեցում 40 վառվող մոմերով զարդարված սեղանը խորհրդանշորեն վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատին, և նրանց նահատակությունը, որ երևում էր լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից:

Հավարտ պատարագի՝ հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն, որը հավատացյալները տարան իրենց տները:

29027834 551392358576691 974142541723074560 n 29026229 551392341910026 9130665421173686272 n 29028006 551392368576690 1629015760330293248 n