1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց «Կրոնը և հասարակական կյանքը» խորհրդաժողովին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1 2018 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիում կայացավ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման 100-ամյակին նվիրված «Կրոնը և հասարակական կյանքը» խորհրդաժողովը:

Միջազգային խորհրդաժողովին մասնակցեցին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի տեղապահ միտրոպոլիտ Շիո Մուջիրին, Սուրբ Սինոդի անդամները և Վրաստանի Եկեղեցու հոգևոր դասը, ինչպես նաև գործադիր, և օրենսդիր իշխանությունների անդամներ և արտասահմանցի հյուրեր:

Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցեց նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Խորհրդաժողովում իրենց ելույթներում երկրի առաջին դեմքերը կարևորեցին Վրաց Ուղղափառ եկեղեցու դերը երկրի քաղաքական-հասարակական զարգացման գործում՝ որպես հասարակության խաղաղարար և միավորող ուժ:

Խորհրդաժողովում ընդգծվեց Վրաց եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման մեծ նշանակությունը, Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի առանձնահատուկ ներդրումը ավտոկեֆալիայի վերականգնման և մեր հանդուրժողական ավանդույթների պահպանման ու ամրապնդման գործում, քննարկվեցին կրոնի և հասարակության փոխհարաբերությունների ակտուալ այլ հարցեր: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)