1

fb you od

Տեառնընդառաջի տոնը հանդիսավորությամբ նշվեց Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, Տեառնընդառաջի տոնը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը, անշարժ է և ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին:
 Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում նշվեց մեծ շուքով: Տոնին պատրաստվել էին թեմի հայաբնակ գրեթե բոլոր տարածաշրջաններում և մայրաքաղաքում: Տոնակատարութունը  թեմի եկեղեցիներում սկսվեց 2018 թվականի փետրվարի 13-ի նախատոնակով:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ նախատոնակ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:1
Հայ ժողովրդի սիրած Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում:
Հավարտ եկեղեցական արարողության, Սուրբ Գևորգ եկեղեցում հավաքված բազմությունը տեղափոխվեց եկեղեցու բակ: Ժողովրդին  ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, տոնի առիթով փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը և շնորհավորանքը: Թեմակալ առաջնորդը 2 հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ ավանդական և հոգևոր տոներին, համախմբված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջը՝ պահել ու պահպանել ազգայինը, հոգևորը:

3 Եկեղեցու բակում վառվեց Տեառընդառաջի ավանդական խարույկը և սկսվեց ճոխ համերգը, որը կազմակերպել էր Թեմի մշակույթի բաժինը տնօրեն Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ: Համերգի վարող Հենրիխ Պետրոսյանի հայտարարությամբ, իրար հաջորդեցին «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան և «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե) պարային համույթների ելույթները, մենակատարներ Հենրիխ Պետրոսյանի, Նինա Կարապետյանի, Ռուզաննա Միքայելյանցի ուրախ երգերը:
Հանդիսությամբ նշվեց Տեառնընդառաջի տոնը նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: 4 Այստեղ նույնպես վառվեց ավանդական խարույկը, որի շուրջ տրվեց գեղեցիկ համերգ:Տրվեց համերգ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթի (պարուսույց Սուրեն Աբրամյան), դուդուկի և դհոլի խմբակների (ղեկավարներ՝ Իվանե Մկրտչյան, Ռոբերտ 5 Կաշավանիձե),  մենակատարներ Աննա Բադալյանի, Անի Հովհաննիսյանի, Աիդա Բազոյանի մասնակցությամբ: 
Քաղաքի երկու թաղամասերում գտնվող հայոց եկեղեցիներում ուրախ երգն ու պարն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ, հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և խաչքավորներ Յուրի Երեմյանի ու Կարեն Սարգսյանի աջակցությամբ կազմակերպված հյուրասիրությամբ: 6
Տեառնընդառաջի տոնը ինքնատիպ ժողովրդական հանդեսով նշվեց Թեմի մյուս եկեղեցիներում:
Չնայած անձրևախառն եղանակին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում  արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարված նախատոնակի ժամերգությունից և նորապսակների օրհնությունից հետո Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի (տնօրեն Սոնա Հովհաննիսյան) գեղարվեստական խմբերի մասնակցությամբ ավանդական խարույկի շուրջ տրվեց  գեղեցիկ համերգ՝ նվիրված Տերունի տոնին:7
Տեառնընդառաջի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, կատարվեց հանդիսավոր ժամերգություն և Անդաստանի արարողություն: 8Հոգևոր հովիվներ  Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին նորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Մաթևոս Վարդանյանի կողմից, ով նույնպես նորապսակ է, նորապսակները ստացան նվերներ: Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնախմբություն՝ ավանդական դհոլ-զուռնայով։ 9
 Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի կողմից նորապսակների կարգ կատարվեց նաև Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ամուսնացած զույգերը մասնակցեցին  10 ժողովրդական տոնահանդեսին, խաչի քավորի կողմից ստացան նվերներ և մասնակցեցին  հյուրասիրությանը: 
 Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը Տյառնընդառաջի արարողություններ կատարեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, Չամդուրայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում։ Հավարտ ժամերգության՝ եկեղեցու բակում տեղի ունեցավ ժողովրդական տոնահանդես։ Չնայած գյուղում նորապսակներ չկային, բայց օրը չափազանց տոնական էր։ Եկեղեցու բակում էր հավաքվել ամբողջ գյուղը։Տոնական միջոցառմանը չխանգարեց անգամ ուժեղ ձյունը։ 12
Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը օրհնեց նաև  Վաչիանի Սուրբ Սիոն եկեղեցում հավաքված  նորապսակներին և նրանց հետ միասին մասնակցեց  եկեղեցու բակում կազմակերպված ժողովրդական տոնահանդեսին։ 13
Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցում Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը ժամերգության ավարտին կատարեց  նորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Սասուն Ավետիսյանի կողմից նորապսակները ստացան նվերներ: Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնախմբություն։ Արարողությանը ներկա էին նաև Էրինջա և Խավեթ գյուղերի նորապսակները։
Տյառնընդառաջի տոնը երկարամյա դադարից և եկեղեցու վերաբացումից հետո, առաջին անգամ նշվեց Լոմատուրցխի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:  Չնայած գյուղում նորապսակներ չկային, բայց 15Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը  հանդիսավոր ժամերգությունից հետո հավատացյալներին հրավիրեց եկեղեցու բակ, որտեղ վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնահանդես:
14Նախատոնակի ժամերգությամբ, խարույկով, խինդով և ուրախությամբ անցավ Տյառնընդառաջը Նինոծմիմդայի գյուղերում: Տեր Արմաշ քհն Պողոսյանի գլխավորությամբ, Ջիգրաշենի, Մամզարայի, Սաթխայի, Մեծ Արագյալի եկեղեցիներում անցկացված միջոցառումներին հազարավոր հավատացյալներ էին16 հավաքվել, մեծի մասամբ՝ երիտասարդներ, որոնք ավանդական զուռնայի խրոխտ հնչյունների տակ պարեցին ու  ցատկեցին խարույկի վրայով, եկեղեցու լույսը հասցրին իրենց բնակարանները:
Ուրախ ընթացավ տոնը նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և 17Ծուղրութի Սուրբ Սիոն ու Ծիրայի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցիներում:
Ախալցիխեի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը, շրջելով հայ առաքելական գյուղերով կատարեց նորապսակների օրհնության և անդաստանի կարգ։ 18
Երեկոյան Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին հերթական անգամ լի էր իր հավատացյալներով։ Բոլորն համախմբվել էին Եկեղեցում՝ մասնակցելու նախատոնակին և նորապսակների օրհնության կարգին։  Եկեղեցու խաչքավորը պատրաստել էր  նվերներ նորապսակների համար և օրհնության կարգի ավարտին անձամբ նվիրեց նորապսակներին։19
Ծալկայի շրջանի հայության  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը  շրջանի հայկական համայնքներում կատարեց Տեառնընդառաջի նախատոնակ:20Վառվեց ժողովրդի համար ավանդություն դարձած խարույկը:Տեր հայրը ներկաներին բացատրեց օրվա խորհուրդը և կարևորությունը նախնիների ավադությունների:  Տեր Ղևոնդ քահանան կատարեց նորապսակների  օրհնության կարգ:
Փետրվարի 14-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Տեառնընդառաջի տոնը հանդիսավորությամբ նշվեց Վիրահայոց թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, Տեառնընդառաջի տոնը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը, անշարժ է և ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին:

 Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում նշվեց մեծ շուքով: Տոնին պատրաստվել էին թեմի հայաբնակ գրեթե բոլոր տարածաշրջաններում և մայրաքաղաքում: Տոնակատարութունը  թեմի եկեղեցիներում սկսվեց 2018 թվականի փետրվարի 13-ի նախատոնակով:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ նախատոնակ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: 1.jpg

Հայ ժողովրդի սիրած Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում:

Հավարտ եկեղեցական արարողության, Սուրբ Գևորգ եկեղեցում հավաքված բազմությունը տեղափոխվեց եկեղեցու բակ: Ժողովրդին  ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, տոնի առիթով փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը և շնորհավորանքը: Թեմակալ առաջնորդը 2 հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ ավանդական և հոգևոր տոներին, համախմբված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջը՝ պահել ու պահպանել ազգայինը, հոգևորը:

 

3 Եկեղեցու բակում վառվեց Տեառընդառաջի ավանդական խարույկը և սկսվեց ճոխ համերգը, որը կազմակերպել էր Թեմի մշակույթի բաժինը տնօրեն Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ: Համերգի վարող Հենրիխ Պետրոսյանի հայտարարությամբ, իրար հաջորդեցին «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան և «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե) պարային համույթների ելույթները, մենակատարներ Հենրիխ Պետրոսյանի, Նինա Կարապետյանի, Ռուզաննա Միքայելյանցի ուրախ երգերը:

Հանդիսությամբ նշվեց Տեառնընդառաջի տոնը նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: 4 Այստեղ նույնպես վառվեց ավանդական խարույկը, որի շուրջ տրվեց գեղեցիկ համերգ:Տրվեց համերգ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթի (պարուսույց Սուրեն Աբրամյան), դուդուկի և դհոլի խմբակների (ղեկավարներ՝ Իվանե Մկրտչյան, Ռոբերտ 5 Կաշավանիձե),  մենակատարներ Աննա Բադալյանի, Անի Հովհաննիսյանի, Աիդա Բազոյանի մասնակցությամբ:  

Քաղաքի երկու թաղամասերում գտնվող հայոց եկեղեցիներում ուրախ երգն ու պարն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ, հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և խաչքավորներ Յուրի Երեմյանի ու Կարեն Սարգսյանի աջակցությամբ կազմակերպված հյուրասիրությամբ: 6

Տեառնընդառաջի տոնը ինքնատիպ ժողովրդական հանդեսով նշվեց Թեմի մյուս եկեղեցիներում:

Չնայած անձրևախառն եղանակին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում  արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարված նախատոնակի ժամերգությունից և նորապսակների օրհնությունից հետո Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի (տնօրեն Սոնա Հովհաննիսյան) գեղարվեստական խմբերի մասնակցությամբ ավանդական խարույկի շուրջ տրվեց  գեղեցիկ համերգ՝ նվիրված Տերունի տոնին:7

 Տեառնընդառաջի նախատոնակին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, կատարվեց հանդիսավոր ժամերգություն և Անդաստանի արարողություն: 8 Հոգևոր հովիվներ  Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին նորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Մաթևոս Վարդանյանի կողմից, ով նույնպես նորապսակ է, նորապսակները ստացան նվերներ: Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնախմբություն՝ ավանդական դհոլ-զուռնայով։ 9

 Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի կողմից նորապսակների կարգ կատարվեց նաև Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ամուսնացած զույգերը մասնակցեցին  10 ժողովրդական տոնահանդեսին, խաչի քավորի կողմից ստացան նվերներ և մասնակցեցին  հյուրասիրությանը:  

 Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը Տյառնընդառաջի արարողություններ կատարեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, Չամդուրայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում։ Հավարտ ժամերգության՝ եկեղեցու բակում տեղի ունեցավ ժողովրդական տոնահանդես։ Չնայած գյուղում նորապսակներ չկային, բայց օրը չափազանց տոնական էր։ Եկեղեցու բակում էր հավաքվել ամբողջ գյուղը։Տոնական միջոցառմանը չխանգարեց անգամ ուժեղ ձյունը։ 12

Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը օրհնեց նաև  Վաչիանի Սուրբ Սիոն եկեղեցում հավաքված  նորապսակներին և նրանց հետ միասին մասնակցեց  եկեղեցու բակում կազմակերպված ժողովրդական տոնահանդեսին։ 13

Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցում Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը ժամերգության ավարտին կատարեց  նորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Սասուն Ավետիսյանի կողմից նորապսակները ստացան նվերներ: Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնախմբություն։ Արարողությանը ներկա էին նաև Էրինջա և Խավեթ գյուղերի նորապսակները։

Տյառնընդառաջի տոնը երկարամյա դադարից և եկեղեցու վերաբացումից հետո, առաջին անգամ նշվեց Լոմատուրցխի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:  Չնայած գյուղում նորապսակներ չկային, բայց 15Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը  հանդիսավոր ժամերգությունից հետո հավատացյալներին հրավիրեց եկեղեցու բակ, որտեղ վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնահանդես:

14Նախատոնակի ժամերգությամբ, խարույկով, խինդով և ուրախությամբ անցավ Տյառնընդառաջը Նինոծմիմդայի գյուղերում: Տեր Արմաշ քհն Պողոսյանի  16 գլխավորությամբ, Ջիգրաշենի, Մամզարայի, Սաթխայի, Մեծ Արագյալի եկեղեցիներում անցկացված միջոցառումներին հազարավոր հավատացյալներ էին հավաքվել, մեծի մասամբ՝ երիտասարդներ, որոնք ավանդական զուռնայի խրոխտ հնչյունների տակ պարեցին ու  ցատկեցին խարույկի վրայով, եկեղեցու լույսը հասցրին իրենց բնակարանները: 17

Ուրախ ընթացավ տոնը նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ծուղրութի Սուրբ Սիոն ու Ծիրայի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցիներում:

Ախալցիխեի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը, շրջելով հայ առաքելական գյուղերով կատարեց նորապսակների օրհնության և անդաստանի կարգ։ 18

Երեկոյան Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին հերթական անգամ լի էր իր հավատացյալներով։ Բոլորն համախմբվել էին Եկեղեցում՝ մասնակցելու նախատոնակին և նորապսակների օրհնության կարգին։  Եկեղեցու խաչքավորը պատրաստել էր  նվերներ նորապսակների համար և օրհնության կարգի ավարտին անձամբ նվիրեց նորապսակներին։19

Ծալկայի շրջանի հայության  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը  շրջանի հայկական համայնքներում կատարեց Տեառնընդառաջի նախատոնակ:Վառվեց ժողովրդի համար ավանդություն դարձած խարույկը:Տեր հայրը ներկաներին բացատրեց օրվա խորհուրդը և կարևորությունը նախնիների ավադությունների:  Տեր Ղևոնդ քահանան կատարեց նորապսակների 20 օրհնության կարգ:

Փետրվարի 14-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

                                                                                         Վիրահայոց թեմի մամլո դիվան