1

fb you od

Վիրահայոց թեմում ավարտվեց Բուն Բարեկենդանին նվիրված հարիսայի փառատոնը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 45292018 թվականի փետրվարի 11-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվեց Բուն Բարեկենդանը: Մեծ Պահքին նախորդող տոնական օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Բուն Բարեկեդանին էր նվիրված նաև Հարիսայի շաբաթ-փառատոնը, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ դարձած այս փառատոնը կազմակերպվում է արդեն վեցերորդ անգամ: Տարեցտարի ընդարձակվելով այն վեր է ածվել ժողովրդական տոնահանդեսի, այս անգամ արդեն դարձել թեմական միջոցառում, երբ տեղի է ունենում խմբովի հյուրասիրություն ազգային այս ճաշատեսակով:A1

Բուն բարեկենդանին նախարդող շաբաթվա ընթացքում հարիսայի փառատոններ անցկացվեցին Վրաստանի հայաբնական բազում շրջաններում և գյուղերում: Ջավախքում հյուրասիրությունը ամենուրեք ուղեկցվում էր Նասլեթ Քեհյանի ղեկավարած «Վաչիան» ազգագրական համույթի ու պարուսույց Լուսինե Մզիկյանի «Նաիրի» պարային համույթի երգերով ու պարերով:

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ փառատոնի եզրափակիչ փուլը և այն իսկական տոնահանդեսի վերածվեց Թեմի եկեղեցիների բակերում և նրա հովանու IMG 4633ներքո գործող կենտրոններում:

Թբիլիսիում, առավոտից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն էին շտապում տիկնայք՝ բերելով հարիսայով լի կաթսաներ: Փառատոնին մասնակից էին դարձել, Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանանց միությունը,«Վրաստան» թերթի խմբագրությունը,Թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» IMG 4634երգչախումբը, «Տարոն» և «Վանք» պարային համույթները,դհոլի և դուդուկի խմբերը, «Շուշանիկ» միության անդամները, բազում կամավորներ:

Լեփ-լեցուն էր դահլիճը: Սրահի երկայնքով շարված յուղալի և համեղ հարիսայով շուրջ հիսուն կաթսաներն ու կավե կճուճները գեղեցկացնում էին հայ տիկնայք՝ օրվան համարժեք իրենց տեսքով:

Բուն բարեկենդանի տոնակատարությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, Իսանի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, տեղակալ Գիորգի Ռչեուլիշվիլին, Իսանի շրջանի Սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, քաղաքի Սակրեբուլոյի, Ժողովրդական IMG 4660պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, հյուրեր:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը ներկայացել էր տիկնոջ, դեսպանության աշխատակազմի հետ, բերելով իրենց պատրաստած հարիսան,

Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա կարևորեց ավանդական միջոցառման նպատակը՝ ներդաշնակվելով Մեծ Պահքի նախօրեին նշվող Բուն Բարեկենդանի տոնի հետ, պահպանել և սերունդներին փոխանցել ազգային այս IMG 4682կերակրատեսակը, ժողովրդական ավանդույթները և սովորությունները, նաև նշեց հարիսայի խորհրդի մասին, այն կապելով Մուսա լեռան հերոսական պաշտպանության հետ:

Ելույթ ունեցողները շնորհավորեցին ներկաներին գեղեցիկ տոնի առիթով, մաղթեցին հոգով և մարմնով ամրապնդված անցնել Մեծ Պահքի ճանապարհը: Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի կողմից օրհնվեցին հարիսայով լի կաթսաները ու սկսվեց հյուրասիրությունը:

Դահլիճում տարածվեց ուրախ երգն ու երաժշտությունը: Մեկը մյուսին հետևեցին մենակատարների, դհոլի ու դուդուկի խմբերի գեղեցիկ կատարումները: IMG 4700Շուրջ հազար մարդ օգտվեց այս կերակրատեսակից, օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին:

Բուն Բարեկենդանի տոնը հարիսայի փառատոնով և ժողովրդական մեծ տանահանդեսով նշվեց նաև Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ խաչ և Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնական եկեղեցիներում, Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց, Ռուսթավիի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոններում: Մինչև ուշ ամենուրեք թևածում էր Բուն բարեկենդանի և անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդին և հոգևոր դասին, Վրաստանում ՀՀ դեսպանությանը, «Բեբոս լավաշի» ընկերությանը, «Սուրբ Էջմիածին» եկեղեցու խաչի քավոր Կարեն Սարգսյանին, անհատ բարերար Լևոն Մխիթարյանին և մյուս բարերարներին, հարիսայի փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: 

111 1 2 axalqalaq 3 ninocmindai nyut

4 5

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)