Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնական հանդիպումները Բաթումում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Օրը սկսվեց Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում Թբիլիսիից ժամանած հյուրերի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանի երեխաների ու նրանց ծնողների Աջարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վիրահայոց թեմի առաջնորդը, պատվիրակության անդամների և Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվի ուղեկցությամբ այցելեց Բաթումի քաղաքապետարան և հանդիպում ունեցավ նորընտիր քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Վիրահայոց թեմի հոգևոր դասի, պաշտոնեության և հավատացյալների անունից շնորհավորեց նորընտիր քաղաքապետին, Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց նորընտիր քաղաքապետի ուշադրությունը բաթումահայության կրթական և մշակութային խնդիրներին: Քաղաքապետ Կոմախիձեն շնորհակալություն հայտնեց այցի և բարեմաղթանքների համար, կարևորեց բաթումահայության ներդրումը Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքի զարգացման գործում և պատրաստակամություն հայտնեց աջակցել Բաթումի հայ համայնքին՝ նրա մշակութային գործունեությունը ընդլայնելու և վրաց հասարակությանը ինտեգրվելու գործում: Հանդիպմանը Վիրահայոց թեմի առաջնորդը ներկայացրեց Թեմի ընդհանուր գործունեությունը, Հանդիպումն ընթացավ գործնական և ջերմ մթնոլորտում:
Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց հյուպատոսին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար, ողջունեց նրա աշխույժ մասնակցությունը և գործունեությունը եկեղեցական-համայնքային գործերին, որոնք միավորում են բաթուհայերին և ամրացնում կապը մայր հայրենիքի հետ: Հյուպատոս Եղիշե Սարգսյանը բարձր գնահատեց Թեմի առաջնորդի գործունեությունը Աջարիայում և նշեց այն ոգևորությունը, որը տիրում է այստեղ յուրաքանչյուր այցի ժամանակ: Վազգեն Սրբազանը Գլխավոր հյուպատոսին ներկայացրեց Թեմի գործունեությունը Վրաստանի ողջ տարածքում: Նույն օրը ավարտելով հովվական այցը Աջարիա, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և պատվիրակության անդամները վերադարձան Թբիլիսի: |