Սուրբ Ծննդյան տոնահանդես Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
2018 թվականի հունվարի 21-ին կենտրոնում հավաքվել էին տեղի նորաստեղծ հայ համայնքի անդամները և հարակից շրջաններից ժամանած հյուրեր, իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, «Վրաստան» թերթի խմբագիրը, Թեմի պաշտոնյաները և Թբիլիսիից ժամանած երիտասարդները: Միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով Հայաստանից ժամանել էին Նաթելա և Արկադի Ղասաբյան ամուսինները, որոնք դարձել են կենտրոնի բարեկամները, ցուցաբերելով աջակցություն Տոնահանդեսն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Վիրահայոց թեմի Ռուսթավիի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Կենտրոնը հավուր պատշաճի էր պատրաստվել միջոցառմանը, ներկաների առջև ցուցադրելով Հիսուս Քրիստոսի ծննդյան ասես իրական պատկերը, որտեղ կենտրոնի սաները ներկայացրեցին Սուրբ Ծնունդն իր խորհուրդներով, տոնական ավանդույթներով և բարի խրատներով: Միջոցառումը թե՝ գեղարվեստական ձևավորման, թե մատուցման տեսակետից բարձրարժեք էր, Նկատելի էր այն մեծ աշխատանքը, որ տարվել էր ուսուցիչների կողմից՝ մասնակիցների խոսքը գեղեցիկ և անսխալ հայերենով մատուցելու համար, ինչը ընդգծում էր սովորողների Միջոցառումը ուղեկցվեց նաև գեղարվեստական համարներով. երգ, պար, դուդուկի նվագ, ասմունք, դառնալով կենտրոնի սովորողների մի քանի ամսվա ընթացքում ձեռքբերումների ցուցադրություն: Հավարտ հանդեսի իրենց տպավորությունները արտահայտեցին Վրաստանում ՀՀ հյուպատոս Էլինա Մկրտչյանը, դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, մամլո խոսնակ Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետի օրհնությունը Ռուսթավի հայ Միջոցառումը դարձավ այն բանի վկայությունը, որ Հայոց Եկեղեցու առաքելությունը Ռուսթավի քաղաքում, հանձինս Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի, ընթանում է ճիշտ ուղղությամբ, արդարացնելով իր նպատակը: |