1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Գումբուրդոյում դպրոցի բացմանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունվարի 16-ին, Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում օրը տոնական էր։ Գյուղի տարեգրությունում տեղ գտած պատմական այս իրադարձությանը մասնակցում էր ոչ միայն տեղի բնակչությունը, այլև մայրաքաղաք Թբիլիսիից և Վրաստանի տարբեր տարածաշրջաններից ժամանած բարձրպաշտոնյաներ, իշխանության ներկայացուցիչներ:0

Շուրջ քսան տարվա դադարից հետո 3 հազարից ավելի բնակչություն ունեցող հայաբնակ այս գյուղի բազում սերունդների՝ բարեկարգ դպրոց ունենալու երազանքն իրականություն դարձավ: Գյուղի նախկին ակումբի շենքի փոխարեն երեխաները հնարավորություն ստացան սովորելու բարեկարգ դպրոցում:

1Հանդիսավորապես բացվեց Շուշիկ Մղդեսյանի բարերարությամբ կառուցված հանրային դպրոցի նորակառույց շենքը:

Հատուկ այս առիթով Գումբուրդո էին ժամանել Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին և փոխնախարար Լիա Գիգաուրին,Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, բարերարի ներկայացուցիչ Շիրինյանը, «Վրաստան» 2թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Ախալցիխեի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների իշխանության ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և հասարակական գործիչներ:

3Հանդիսավոր արարողությանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նորակառույց դպրոցը նախատեսված է 400 աշակերտի համար, ունի իր լողավազանը, ֆուտբոլային մարզադաշտը: Կրթական այս օջախը զբաղեցնում է 1700 քառակուսի մետր տարածք, հագեցած է ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան սարքավորումներով ու գույքով:

Հյուրերին դիմավորեցին գյուղապետ Արթուր Կուրղինյանն ու Ախալքալաքի շրջանային ժողովի Գումբուրդոի պատգամավոր Աշոտ Սահարյանը։4

Շնորհավորանքի իր խոսքում Վրաստանի կրթության և գիտության նախարարը ազգային փոքրամասնությունների կրթության և ինտեգրացիայի հարցերն առաջնահերթ համարեց: Բարձր գնահատելով բարերարների ներդրումը աճող սերնդի կրթության և դաստիարակության գործում, նախարարը հույս հայտնեց, որ 5գյուղերում դպրոցները կդառնան կրթության և մշակույթի կենտրոններ:

Հանդիսությունն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքը տեղի բնակչությանը, Վազգեն Սրբազանը բարձր գնահատեց կատարված աշխատանքը, ի մասնավորի 6բարերարարների ազգանվեր նվիրատվությունը համագյուղացիներին: Թեմակալ առաջնորդը նշեց, որ կրթությունն ամենաուժեղ զենքն է, որի միջոցով կարելի է փոխել աշխարհը: «Մեր օրերում կրթության դերն օրըստօրե մեծանում է ու դրա վառ ապացույցը այսօր Գումբուրդո գյուղում բացված դպրոցն է, որտեղ կսովորեն գյուղի բազում սերունդներ,- իր խոսքում կարևորեց Թեմակալ առաջնորդը:

Այնուհետև Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ու Գումբուրդոյի գյուղապետ Արթուր Կուրղինյանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից բարերար Շուշիկ Մղդեսյանին պարգևատրեցին ոսկե, իսկ գլխավոր ճարտարապետ Ռուբեն Եղիազարյանին ու շինարար Միսակ Կուրղինյանին՝արծաթե մեդալներով:Ապա բարերարն իր ձեռքով կտրեց բացման ժապավենը, որից հետո հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում։ Միջոցառումը վարում էր Ախալքալաքի շրջանի ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)