Սրբալույս Պատարագ և Հոգեհանգստյան Պաշտոն |
Լուրեր |
2018 թվականի հունվարի 7-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որին հաջորդեց հոգեհանգստյան արարողություն: Պատարագիչ Սրբազան Հայրը իր հրաշալի քարոզում հարյուրավոր ներկաներին մատուցեց միակ և աստվածային ճշմարտությունը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, նրա անմահ առաքելության հավերժության, հայոց Հավատքի և քրիստոնեական վարդապետության ամենազորության մասին, ցանկացավ առաջիկայում բարեշեն և մարդաշատ տեսնել մեր օրեցօր ավելացող եկեղեցիները: Վազգեն Սրբազանը բարձր գնահատեց ոչ միայն եկեղեցու սպասավորներին և շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանի, ուսուցչական և խմբավարական կազմի գործունեությունը, մաղթեց շրջանի ղեկավարությանը և ժողովրդին՝ հաջողություններ, բարեկեցություն և արևշատություն: Հավարտ Սրբալույս Պատարագի Սուրբծննդյան տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրվա առիթով Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: |