1

fb you od

Սուսաննա Մկրտչյանի Աստվածաշնչյան թեմաներով ցուցահանդեսը Ախալքալաքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի դեկտեմբերի 22-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայրում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը: Եթե գյումրեցի քանդակագործը և մանրանկարիչը ճանաչված անուն է թբիլիսահայ
1արվեստասեր հասարակայնության համար, ապա Ախալքալաքում Սուսաննա Մկրտչյանը ներկայացավ առաջին անգամ՝ Աստվածաշնչյան թեմաներով գործվածքի վրա կատարված մանրանկարչությամբ: Շուրջ 3 տասնյակ մանրանկարները բազմաժանր արվեստագետի անսահման տաղանդի հիանալի արտահայտություն էր՝ ներկայացնելով Աստծու որդու կյանքը՝ նրա աշխարհ գալու ավետիսով մինչև Երկինք համարձմամբ, համահունչ ցուցահանդեսի խորագրին՝ «Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք»:
Դահլիճը բազմամարդ էր. հանդիսությանը ներկա էին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխնախագահ Ռոբինզոն Ղավրելաշվիլին, փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը, Նինոծմինդայից տեղական իշխանության ներկայացուցիչներ, մշակույթի, արվեստի գործիչներ, բազում մտավորականներ և
2արվեստի երկրպագուներ:
Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազանը ներկայացրեց Սուսաննա Մկրտչյանի տաղանդաշատ արվեստը, խոսեց փոխառաջնորդությունում մշակութային կյանքի աշխուժացման, տեղերում գործող մշակույթի կենտրոնների, արվեստի տների և երաժշտության դպրոցների հետ համագործակցության ակտիվացման մասին:
Վազգեն Սրբազանը կարևորեց շրջանում ազգային խոհանոցը որպես հայկական մշակույթի մաս առավել ժողովրդականացնելու անհրաժեշտությունը և հորդորեց այդ նպատակով 3եկեղեցիների շուրջը համախմբվել, շարունակաբար տարբեր տոնահանդեսներ կազմակերպել:
Թեմակալ առաջնորդն իր խոսքում անդրադարձ կատարեց մշակութային գործունեությունում համաչափորեն մյուս շրջաններին ներգրավելու և ընդգրկելու կարևորությանը:
Այնուհետև միջոցառումից իրենց տպավորությունները կիսեցին Ախալքալաքի մշակույթի, երիտասարդության և սպորտի բաժնի ղեկավար Վալերի Ստելմաշովը, նկարչական դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանը, Նինոծմինդայի մշակույթի, երիտասարդության և սպորտի բաժնի ղեկավար Ժորա Սնխչյանը:
4Վերջում ելույթ ունեցավ Սուսաննա Մկրտչյանը և ներկայացրեց իր աշխատանքները, նյութերը, որոնցով ինքը աշխատում է: Շնորհաշատ արվեստագետը երախտագիտություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին, ցուցահանդեսի կազմակերպիչներին, տեղական իշխանության ներկայացուցիչներին և մտավորականությանը իր արվեստը հայաբնակ այս տարածաշրջանում ներկայացնելու և գնահատելու համար:
Միջոցառումը գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Սրբազան հայրն իր օրհնությունը փոխանցեց վաստակաշատ Սուսաննա Մկրտչյանին, արժևորեց Ախալքալաքի երաժշտական դպրոցի սաների՝ իրենց գեղեցիկ կատարումներով մասնակցությունը միջոցառմանը, դրվատանքի խոսք ուղղեց շնորհաշատ Աննա Ստելմաշովային: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը իր օրհնությունը և գնահատանքը փոխանցեց փոխառաջնորդարանի աշխատակազմին միջոցառումը և հյուրասիրությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հավելենք, որ նման միջոցառումները փոխառաջնորդությունում կլինեն շարունակական և Սուսաննա Մկրտչյանի ցուցահանդեսը Ախալքալաքում կշարունակվի մինչև հունվարի 20-ը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)