1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի այցը Վաշինգտոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի նոյեմբերի 24-29-ը Վրաստանի կրոնական տարբեր համայնքների բարձրաստիճան հոգևորականների պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցեց ժողովրդավարության մեջ կրոնի 1դերին և հակաարևմտյան քարոզչության թեմային նվիրված համաժողովին:Համաժողովը կազմակերպել էր ԱՄՆ-ի ժողովրդավարության ազգային հիմնադրամը(NED): Նախագիծն իրականացվել էր «Զարգացման և ժողովրդավարության կենտրոն 2(CDD) ԲԸ- կողմից՝ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և արտաքին գործերի նախարարության (Good Governence Fund) ֆինանսական աջակցությամբ, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ:3

Պատվիրակության կազմում էին Վրաց Ուղղափառ Եկեղեցու, Վրաստանի Մահմեդական համայնքի և Անդրկովկասի լատինական օրենքի Կաթողիկե առաքելական եկեղեցու ներկայացուցիչները:

Կոնֆերանսի աշխատանքին իր մասնակցությունն էր բերել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ 4Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

ԱՄՆ կատարած այցը և միջազգային կոնֆերանսը առանձնահատուկ էին, քանզի Վրաստանի հոգևոր կյանքը 5ներկայացված էր երկրում գործող ավանդական կրոնական համայնքների ղեկավար անձանց կազմով: Համաժողովն ունեցավ մեծ հաջողություն, այն փաստորեն բեկում մտցրեց Վրաստանի հոգևոր կյանքի մասին արտաքին աշխարհի պատկերացումներում, հնչեցին կրոնական տարբեր դոգմաների նկատմամբ Վրաց Ուղղափառ, Կաթողիկե և Մահմեդական կրոնի ուղղությունների մոտեցումները: Վիրահայոց թեմի առաջնորդը արձանագրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տեսակետները:

Հնգօրյա այցի շրջանակներում, հոգևոր անձինք հանդիպումներ ունեցան նաև քաղաքացիական սեկտորի, ակադեմիական 6օղակների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամները շրջագայություն կատարեցին Վաշինգտոնում, Կապիտոլիումում, Ռուզվելտի հուշահամալիրում, Մերիլենդում Սուրբ Նինոյի կուսանոց-համալիրում, Ֆիլադելֆիայում՝ Սուրբ Գիորգիի վանական համալիրում: Առանձնապես7 տպավորիչ էր այցելությունը Կոնգրեսի գրադարան և արխիվի դիտումը: Գրադարանի հայկական և վրացական բաժինները վարում է մեր հայրենակից Լևոն Աֆդոյանը: Նա սիրով ներկայացրեց հայոց ձեռագրերը և վրաց գրականությունը: Վիրահայոց թեմի առաջնորդը տեղեկացավ, որ գրադարանում հայերեն գրականության թիվը կազմում է 45 հազար, հիացմունքով դիտեց այստեղ պահվող 16-րդ դարում հայ քահանայի կողմից կազմված Պատարագամատույց ստվարակազմ ձեռագիր գիրքը, որը խորհրդանշաններով ու զարդանախշերով, հատուկ մեկնություններով արտացոլում է Հայոց Եկեղեցու Սուրբ 8Պատարագի ողջ ընթացքը:

Այցի շրջանակներում ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ, Վազգեն Սրբազանն այցելեց Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին հայոց եկեղեցի, որտեղ տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա 9Կարապետյանը ջերմորեն ընդունեց թեմակալ առաջնորդին, ներկայացրեց Վաշինգտոնի հայ համայնքում իրականացվող կրթական, մշակութային և հոգևոր գործունեությունը:

Այնուհետև Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն հայոց եկեղեցում Վազգեն Սրբազանը արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Գևորգյանի ընկերակցությամբ մասնակցեց Սուրբ Պատարագին,քարոզ խոսեց քրիստոնեական սիրո, միաբանության մասին, անդրադարձ կատարեց Վիրահայոց 10թեմի հոգևոր կյանքին, թեմական գործունեությանը: Սրբազան հայրը հանդիպում ունեցավ տեղի հավատացյալների հետ, տեղեկացավ Եկեղեցու և հայ բնակչության միջև եղած կապի, մայրենի լեզվի պահպանման մասին և փոխանցեց իր պատգամը:

Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատվիրակության անդամների հետ միասին հյուրընկալվեց ԱՄՆում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանություններում, հանդիպումներ ունեցավ դեսպան պարոն Գրիգոր Հովհաննիսյանի և դեսպան պարոն Դավիթ Բաքրաձեի մոտ:11

Ժողովների ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդին ընկերակցում էր Կանադայի Հայոց թեմի Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայոց Եկեղեցու հոգևոր հովիվ և Թեմի փոխառաջնորդ արժանապատիվ Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը:

Արժևորելով ԱՄՆ կատարած աշխատանքային այցը և միջազգային համաժողովին մասնակցությունը, Վիրահայոց թեմի առաջնորդ 12Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծեց, որ առաջին անգամ կայացավ տարբեր հավատքի ներկայացուցիչների մասնակցությամբ նման հանդիպում, որտեղ խոսվեց հավատքի ազատության, դավանանքների ընդհանրությունների և տարբերությունների, ծառացած խնդիրների շուրջ, բարձրացվեցին ժողովրդավարության բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ամբողջ աշխարհում: Կարևոր էր նաև այն մարդկային ընկերությունը, մերձեցումը, որը ստեղծվում է միասին ճանապարհորդությունների ու նման շփումների ժամանակ:

Նոյեմբերի 30-ին պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)