1

fb you od

Գրքի շնորհանդես և տեսաֆիլմի առաջին ցուցադրություն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի նոյեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Հայ մեծանուն գործարար-բարերարներ» շարքից «Թամամշյանցներ. բնիկ թիֆլիսցիների գերդաստանը» գրքի շնորհանդեսը և տեսաֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագետներ, թբիլիսահայ համայնքային գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, հասարակության անդամներ:1

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հատուկ այս առիթով Թբիլիսի էր ժամանել գրքի հեղինակը՝ Սերգո Երիցյանը տեսաֆիլմի պրոդյուսեր Արմեն Մուրադյանի և օպերատոր Սամվել Գալստյանի ընկերակցությամբ: Միջոցառմանը ներկա էր Ալեքսանդր Թամամշյանցի դուստրը՝ Նատալյա Թամամշյանցը:

Բացելով միջոցառումը Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը ամփոփ ներկայացրեց պրոֆեսոր Սերգո Երիցյանի թվով 6-րդ այցելությունը «Հայարտուն» կենտրոն, ընդգծելով, որ Սերգո Երիցյանն իր պարտքն է համարում Թիֆլիս գալ նոր գրքով ու ֆիլմով, ամեն անգամ թբիլիսահայությանը «Հայ մեծանուն գործարար-բարերարներ» շարքից ներկայացնելով արժանապատիվ հայորդիներից մեկին: Հիշատակեց պրոֆեսոր Երիցյանի անդրադարձը հայ գործարար-մեկենասներ Ալեքսանդր Մանթաշյանցի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Անանով-Հովնանյանի կյանքին ու գործունեությանը՝ ինչպես տեսաֆիլմերով, այնպես էլ հրապարակումներով, նաև գրքերով։Այս անգամ Սերգո Երիցյանը ժամանել էր Թամամշյանցների գերդաստանի մասին պատմող գրքով և 4-սերիանոց տեսաֆիլմով: Սերգո Երիցյանի Թամամշյանցների գերդաստանի մասին գիրքը նվիրված է հեղինակի ծննդյան 60-ամյակին:

2Խոսելով գրքի մասին, պրոֆեսոր Երիցյանն ընդգծեց, որ գիրքը պատմում է Թամամշյանցների հայտնի գերդաստանի մասին, որի շառավիղները զբաղվել են ոչ միայն գործարարությամբ ու վաճառականությամբ, այլև ծավալել են ակտիվ բարեգործական ու քաղաքացիական գործունեություն: Նրանք անտարբեր չեն եղել հայի, վրացու և այլ ազգերի խնդիրների նկատմամբ՝ աջակցելով նրանց կրթության զարգացմանն ու սոցիալական պայմանների բարելավմանը: Թիֆլիսում ճանաչված Թամամշյանցների գերդաստանը մեծ հաջողություններ ունենալով կյանքի տարբեր ոլորտներում, հանդես է եկել նաև բարերարությամբ՝կառուցելով օպերային թատրոն, կրթական հաստատություններ, ջրատարներ, կանգնելով ազգային խնդիրների կողքին, լուծելով սոցիալական բազում հարցեր:

Իր խոսքում հեղինակը անդրադարձ կատարեց այն անջնջելի հետքին, որ իրենց գործունեությունը ծավալելու ժամանակաընթացքում թողել են Թամամշյանցները տարբեր քաղաքներում՝ Ստավրոպոլում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Երևանում: գրքի լույսընծայման նպատակը եղել է հանրությանը ներկայացնել այդ գերդաստանի մարդկային լավագույն գծերի ներկապնակը:3

Սերգո Երիցյանն իր երախտագիտությունն ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ում աջակցությամբ ծնունդ են առնում նրա հայկական Թիֆլիսին և թիֆլիսահայերին առնչվող գրքերը և տեսաֆիլմերը։ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը գիրքը գրելու և տեսաֆիլմը ստեղծելու գործում ցուցաբերած աջակցության համար շնորհակալության խոսքեր ուղղեց Թիֆլիսյան հայկական հետքի գիտակ Յուրի Միկիրտումյանին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանին, օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովին, լրագրող Վիկտորյա Մաքսոևային և այլոց, ում աջակցությամբ ստեղծվում են «Հայ մեծանուն գործարար-բարերարներ» շարքի գրքերն ու տեսաֆիլմերը:

Այնւհետև ցուցադրվեց Թամամշյանցների գերդաստանին նվիրված վավերագրական ֆիլմերի տեսաշարից առաջին ֆիլմը:

Հավարտ ֆիլմի շարունակվեց կարծիքների փոխանակումը: Իրենց տպավորությունները և ցանկությունները արձանագրեցին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը, «Կովկասյան տուն» կենտրոնի լրագրող Վիկտորյա Մաքսոևան և ուրիշներ: Կարծիքներ հնչեցին Վերեի գերեզմանոցում Թամամշյանց ընտանիքի կառուցած «Սուրբ խաչ» եկեղեցու, Նորաշենի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հուղարկավորված Եգոր և Լիդիա Թամամշյանցների տապանաքարերի ճակատագրի մասին:

4Սերգո Երիցյանը նախանձախնդիր է և ամեն անգամ Թբիլիսի գալով՝ իր հերթական գրքի և տեսաֆիլմի շնորհանդեսին, հայտարարում է իր հաջորդ ծրագրի մասին: Ըստ հեղինակի՝ հաջորդը լինելու է Ալիխանյանների ընտանիքը:

Այս շարքի գրքերից յուրաքանչյուրը նպատակ ունի մոռացությունից փրկել թիֆլիսահայ կյանքում կարևոր դերակատարություն ունեցած անհատների կյանքն ու գործունեությունը, նրանց թողած բարի հետքերը։

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)