1

fb you od

Երիտասարդ կիթառահարի առաջին մենահամերգը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

levon2017 թվականի նոյեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ երիտասարդ կիթառահար Լևոն Ալոյանցի առաջին մենահամերգը:

Դահլիճը բազմամարդ էր: Լարային արվեստի երկրպագուներն ու գնահատողները, երիտասարդ կիթառահարի հարազատներն ու ընկերները եկել էին ունկնդրելու Լևոնի դասական և ֆլամինգո կատարումները, որոնց տիրապետումը դարձել է շնորհալի երիտասարդի կյանքի նպատակը:IMGP0402

Ողջունելով ներկաներին,Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը ներկայացրեց Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիային կից Եվգենի Միքելաձեի երաժշտական քոլեջի ուսանող Լևոն Ալոյանցին, ով բազմիցս տարբեր գործիքային համույթների հետ մասնակցել էր «Կարիտաս» բարեգործական համերգներին, թերևս իր հայրենակիցների համար նվագելը ավելի բարդ էր և պատասխանատու: Երիտասարդը կազմել էր հատուկ ծրագիր, նպատակ ունենալով հեղինակային տարբեր IMGP0439ստեղծագործությունների կատարումներով պարգևել նրանց լարային երաժշտության գեղեցիկ երեկո:

Մի փոքր ներվային վիճակում գտնվող երիտասարդ նվագողի մատների վարպետ հպումներով կիթառի լարերը հնազանդությամբ հնչեցնում էին հոգեթով մեղեդիներ, փոխակերպվում հույզերի, ստեղծելով տարբեր տրամադրություններ՝ մեղմանուշ, բոցաշունչ, խրոխտ ու մարտական, արժանանալով ունկնդրի ծափերին:

Հոգեհարազատ մթնոլորտը դարձավ հուզումնալից, երբ Լևոն Ալոյանցը Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործության կատարումը նվիրեց իր մորը՝ դահլիճում ներկաIMG 7015 Գայանե Հովսեփյանին:

Լևոն Ալոյանցի նվագակցությանը միացավ «Հայարտուն» կենտրոնի «Հայոս բենդ» էստրադային նվագարանների խումբը, համատեղ կատարելով մի քանի մեղեդի:

Հնչեցին գնահատանքի և բարեմաղթանքի խոսքեր: «Հայոս բենդ» էստրադային խմբի ղեկավար, երաժիշտ Վլադիմիր Ասատուրովը, ով ուշի ուշիով ունկնդրում էր երիտասարդի կատարումները, խրախուսանքի խոսքեր ուղղեց նրան, հորդորելով մեծ նվիրումով և եռանդուն աշխատանքով առավել մշակել իր կատարողական արվեստը:

IMG 7042Մենահամերգն ավարտվեց Լևոն Ալոյանցի՝ իր ուսուցիչներ Ալեքսանդր Գալուստովին, Գիորգի Ցագարեիշվիլուն ուղղված շնորհակալության խոսքով, ովքեր վեց տարի շարունակ ուսուցանում են նրան լարերի հեքիաթային դասընթացը:Իր խոնարհումը բերեց նաև Հայ կաթոլիկական Եկեղեցու վարդապետ Հայր Միքայել Խաչքարյանին, ում շնորհիվ իր մեջ սեր և հետաքրքրություն առաջացավ դեպի լարային գործիքները:

Երիտասարդ կիթառահարը իր խոսքն ավարտեց երախտիքի խոսքեր ուղղելով Վիրահայոց թեմին և նրա հովանու ներքո գործող «Հայարտուն» կենտրոնին՝ հայ երիտասարդներին ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելու և այս մենահամերգը կազմակերպելու համար:

Համերգն ավարտվեց ներկաների բարձր տրամադրությամբ, որ ստեղծվել էր երիտասարդ կիթառահարի մենահամերգից: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)