«Հովհ. Թումանյանի տան» Թբիլիսյան խճանկարը |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Երեկոն համատեղ կազմակերպել էին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնը և Վրաստանի գրողների ստեղծագործական միությունը: Այն նվիրված էր վրաց դասական, սիրված բանաստեղծ Նիկոլոզ Բարաթաշվիլիի ծննդյան 200-ամյակին: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Արթուր Սարգսյանը, Արտակ Գրաբսկին, Էլինա Ողջույնի խոսքով միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Արձանագրելով «Հովհաննես Թումանյան տուն» կենտրոնի հայ-վրացական բարեկամության զարգացմանը նպատակամղված գործունեության ուղենիշը, նա խոսեց միջոցառման նպատակի՝ վրաց դասականի հոբելյանի մեծարումը թբիլիլիսյան ոգով գեղանկարչության և գեղարվեստական խոսքի միջոցով՝ հայ և վրացի երիտասարդ ստեղծագործողների գործերի համատեղմամբ: Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը ողջունելով ներկաներին, փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և ներկաներին ուղղված բարեմաղթանքը, կարևորեց տարբեր ազգի ժողովուրդների միմյանց նկատմամբ ավանդաբար հաստատված հարգանքն ու սերը, որը պետք է փոխանցվի սերունդներին, դառնա նրանց կյանքի ուղեկիցը: Վրաստանի «Ոսկե ֆոնդ» հիմնադրամի նախագահ, ճանաչված գրող-թարգմանիչ Մաղվալա Գոնաշվիլին վեր հանեց հին Թիֆլիսին բնորոշ ժողովուրդների Տոնական միջոցառումն ընդհանուր առմամբ և հայ-վրացական դարավոր բարեկամությունն ի մասնավորի իրենց ելույթներում արժևորեցին Վրաստանի մշակույթի նախկին նախարար Գուրամ Օդիշարիան, Վրաստանի գրողների միության նորընտիր նախագահ,«Ցիսկարի» ամսագրի խմբագիր, գրող Բաղաթեր Արաբուլին, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, «Վրաստան» թերթի խմբագիր
Իրենց ստեղծագործությունների ընթերցմամբ ներկաներին ողջունեցին երիտասարդ բանաստեղծներ Քեթևան Նաթելաձեն, Մոնիկա Քուրքչյանը և Նիկա Քվրիվիշվիլին: Միջոցառումը իսկական վերադարձ էր Թումանյանի տանը հատուկ հայ-վրացական բարեկամության ոգուն, սիրով ու ջերմությամբ լեցուն գեղեցիկ երեկոներին: |