1

fb you od

Սուսաննա Մկրտչյանի մանրանկարչությունը Աստվածաշնչյան թեմաներով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a2017 թվականի հոկտեմբերի 22-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը:IMG 5911

Ճանաչված բազմաժանր նկարչուհին արվեստասեր հասարակայնությանը ներկայացել էր գործվածքի վրա կատարված մանրանկարչությամբ, որը նրա անսահման տաղանդի հիանալի արտահայտություն էր: Լայնահուն ներկապնակով գործվածքի վրա, ներկայացված էր Աստծու որդու կյանքը՝ նրա աշխարհ գալու ավետիսով մինչև Երկինք համարձմամբ, համահունչ ցուցահանդեսի խորագրին՝ «Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք»:

Դահլիճը բազմամարդ էր. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ, համայնքային կառույցների ղեկավարներ, արվեստի երկրպագուներ, օտարազգիներ, մայր հայրենիքից ժամանած բազում հյուրեր՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի տնօրեն, գեներալ Հովհաննես Վարյանի, Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանի մասնակցությամբ:

IMG 5954Իր ներկայությամբ ցուցահանդեսը պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Սուսաննա Մկրտչյանը անծանոթ անուն չէր թբիլիսահայ համայնքի համար: Նկարչուհու աշխատանքները քանդակի ու գեղանկարչության յուրօրինակ սինթեզ լինելով, նաև հմտորեն, մտքի մեծ թռիչքով կատարված սկզբունքորեն բարդ և աշխատատար մի գործընթացի հրաշալի նմուշներ են:Նրա բարելեֆ IMG 5976աշխատանքներից հետո, կար նկարչուհու ստեղծագործական աշխարհին առնչվելու մեծ ցանկություն, որն իրականացավ տիկին Սուսաննայի մտահղացմամբ, հատուկ թբիլիսահայ այցելուի համար կատարված մանրանկարչությամբ:

Ներկայացված էր 25 աշխատանք. Քրիստոսի անցած ուղին, ինքնատիպ մեկնաբանություններով՝ ինչը եղել է նաև Սուսաննա Մկրտչյան քրիստոնյայի մեծ Պահքը՝ արարման տքնանքով ու համբարձման բերկրանքով:

Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, ներկայացնելով նկարչուհու ստեղծագործական լայնահուն աշխարհը, բնական տաղանդը:

Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, նկարիչ-խեցեգործ Լևոն Օսիպովը արժեվորեցին Սուսաննա Մկրտչյանի բազմաոճ գեղանկարչությունը, նրա՝ միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության, IMG 6009գրաֆիկայի, մետաքսի վրա նկարի, թղթից կոլաժների ուղղությամբ աշխատելու աստվածատուր շնորհը:

Սուսաննա Մկրտչյանը, որ ցուցադրվել է աշխարհի շուրջ 4 տասնյակ երկրներում, իր խորին շնորհակալությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին և IMG 6045Թեմի հովանու ներքո գործող «Հայարտուն» կենտրոնին, իր աշխատանքների ցուցադրությունը այս դահլիճում արդեն երկրորդ անգամ կազմակերպելու համար: Շնորհալի նկարչուհին մեծ սիրով թեմին նվիրեց Սուրբ Սարգսի պատկերով իր ձեռքով պատրաստած խաչվառը, իսկ Վազգեն Սրբազանին ու Լևոն Չիդիլյանին՝ «Նարեկ»-ի վերջին վերահրատարակությունները:

Ցուցահանդեսը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը կարևորեց մշակութային այն մտածելակերպը, որն այնքան անհրաժեշտ է երկրի զարգացման համար և գնահատանքի խոսքեր ուղղեց IMG 6255Մկրտչյան նկարչուհուն՝ բարձրարվեստ գործերի, նաև Գյումրու գեղագիտության կենտրոնի համար, որը բազում սերունդների գեղագիտական կրթության մի օջախ է: Վազգեն Սրբազանը առաջարկեց աշխատանքները ցուցադրել նաև Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» և Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոններում և Սուսաննա Մկրտչյանին նվիրեց «Թագուհի Շուշանիկի» մասին եռալեզու ալբոմը:

Մեծ պատասխանատվությամբ և առանձնահատուկ սիրով կազմակերպված ցուցահանդեսին նկարչուհին ներկայացել էր ընտանիքի անդամներով, հույս հայտնելով առաջիկայում կրկին հանդիպել Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության հետ, արդեն յուղաներկ կտավներով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)