1

fb you od

ՀՀ Արդարադատության նախարարն այցելեց հայոց եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

aԵրկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը,Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ, 2017 թվականի հոկտեմբերի 20-ին այցելեց Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցի:DSC02115

Բարձրաստիճան հյուրին դիմավորեցին հոգևոր դասը և թեմի պաշտոնեությունը: Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը ողջունելով հյուրերին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարի գալուստի մաղթանքը:

Տեր Վիրապը նախարարին և նրան ուղեկցող անձանց ներկայացրեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի տաճարները,ի մասնավորի Սուրբ Էջմիածին եկեղեցին,անդրադարձ կատարեց 19-րդ դարի կառույց եկեղեցու պատմությանը, նրա վերանորոգությանը և 2011 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ վերաօծումը:

DSC02122ՀՀ Արդարադատության նախարարը թեմի հոգևոր դասի և առաջնորդարանի պաշտոնեության ուղեկցությամբ շրջայց կատարեց «Հայարտուն» կենտրոնում: «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները բարձրաստիճան հյուրին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարմամբ: Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը հյուրերին պատմեց «Հայարտուն» կենտրոնի շինության, այստեղ գործող մայրենիի ուսուցման դպրոցների, DSC02139ստեղծագործական խմբերի, պարի, երգի համույթների մասին, կարևորելով խմբերի մասնակցությունը ոչ միայն մայր հայրենիքում կազմակերպվող տարբեր մշակությային միջոցառումներին, այլև ազգային մշակույթի ցուցադրումը Վրաստանում իրականացվող մշակութային կյանքում: Հյուրընկալը արժևորեց մայր հայրենիքի կառավարության մշտական ուշադրությունը թբիլիսահայ համայնքի կյանքին, ի մասնավորի երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ թեմի հովանու ներքո գործող կենտրոններին ցուցաբերած աջակցության համար:

Չթաքցնելով ուրախալի զարմանքը, Դավիթ Հարությունյանը բարձր գնահատեց այն մեծ հայապահպան գործությունեությունը, որ թբիլիսահայերի համախմբմամբ կյանքի են կոչվում այս կենտրոնում:

DSC02155ՀՀ Արդարադատության նախարարը այնուհետև ուղևորվեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային և երիտասարդական կենտրոն: Այստեղ DSC02160կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը բաձրաստիճան հյուրերին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի տունը, շենքի ձեռք բերման, վերանորոգչական աշխատանքները և գործունեության ուղղությունները: Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնի սենյակներով, հետաքրքրվեցին գրադարանով և հիացան պատշգամբի առջև փռված տեսարանով:

IMG 5975Չնայած ժամանակի սղությանը, հյուրերը դիտեցին նաև Թումանյանի տան մինչ վերանորոգությունը պատկերող և ներկան արտացոլող վավերագրական ֆիլմը:

Գոհունակության և երախտիքի ջերմ խոսքերից հետո, ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը իր աշխատանքային այցը շարունակեց իրավական դաշտում հայ-վրացական համագործակցությանը նվիրված ֆորումում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)