1

fb you od

Վիրահայոց թեմի պատվիրակությունը մասնակցեց Էրեբունի-Երևան-2799 տոնակատարությանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

aԵրևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հրավերով, 2017 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Վիրահայոց թեմի առաջնորդարանի պատվիրակությունը, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ, մասնակցեց Էրեբունի – Երևան-2799-ի տոնակատարությանը: 1
Այցի շրջանակներում, Մեգերյան Կարպետի գործարանում վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը, ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի զարգացնել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Վիրահայոց թեմի առաջնորդարանի համագործակցությունը, ինչը կնպաստի համայնքի՝ Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը: Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր 2գնահատեց Էրեբունի վարչական միավորի   ուշադրությունը վիրահայ համայնքի գործունեությանը, որն արդեն արձանագրվել է փոխադարձ այցելություններով: Թեմակալ առաջնորդի խոսքերով, համաձայնագրով ամրագրված համագործակցությունը անշուշտ կլինի արդյունավետ և  նորանոր էջեր կբացի երկու կառույցների  տարեգրությունում:
 Հուշագիրը ստորագրելուց հետո կողմերը Մեգերյան Կարպետի գործարանի հիմանդիր Րաֆֆի Մեգերյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանի բացառիկ նմուշներին և մասնակցեցին պաշտոնական ընթրիքին: 3
Վիրահայոց թեմի  առաջնորդարանի կողմից նվերներ հանձնվեցին թաղապետ Դավիթ Գրիգորյանին և Մեգերյան կարպետի գործարանի տնօրենին:
Այցի շրջանակներում թեմի պատվիրակության անդամները մասնակցեցին Էրեբունի թաղամասի տոնական միջոցառումներին:  Շրջայցը գեղեցիկ և բարձրաճաշակ նմուշներով  զարդարված տաղավարներով, իրավամբ  հայի ստեղծարար  մտքի, ձեռքի հմուտ վարպետության ցուցադրություն էր:
Ելույթ ունենալով Էրեբունի-Երևան-2799 տոնական հանդիսությանը, Թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը փոխանցեց  թբիլիսահայ համայնքի շնորհավորանքներն ու 4բարեմաղթանքները Երևան քաղաքի, ի մասնավորի հնագույն քաղաքի անունը կրող Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին: Բանախոսը կարևորեց հայրենիքի  միշտ երիտասարդ մայրաքաղաքի դերն ու նշանակությունը սփյուռքահայության կյանքում:  
 «Էրեբունի-Երևան 2799» տոնահանդեսին գեղեցիկ փայլ տվեցին «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Աննա Բադալյանը և Անի Հովհաննիսյանը կատարելով վրացերեն  և հայերեն երգեր:
Երևանն իրավամբ այն գիսաստղն է, որը  լուսավորում է ամեն հայի հոգին, կապում մայր հայրենիքի հետ, դառնալով հայրենասիրության և ազգասիրության կենարար աղբյուր: 5Այցելության օրերը հագեցած էին հետաքրքիր և ուրախ միջոցառումներով: Վարչական շրջանի հասարակայնության հետ կապի ղեկավար Արթուր Օսիպյանի ուղեկցությամբ, պատվիրակությունը այցելեց Էրեբունի պատմա-հանրագիտական թանգարան, ծանոթացավ այն նմուշներին, որոնք վկայում են  քաղաքի 2799 տարվա նախապատմությունը, հավաստում  անհերքելի փաստերով:
6Առանձնապես հետաքրքիր էր այցելությունը  նկարչուհի, ազգային մշակույթի ուսումնասիրող, գրքերի հեղինակ՝ Լուսիկ Ագուլեցի- Սամվելյանի տուն-թանգարան, արժանանալով ազգագրագետ տիկնոջ և նրա հարսի՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ջերմ ընդունելությանը: Տանտերերը հետաքրքիր մեկնաբանություններով ներկայացրեցին  ազգային, կենցաղային և մշակութային նմուշները, քանդակագործ  Սամվելյանի հավաքածուները:
Այցի օրերին Վիրահայոց թեմի պատվիրակությունը Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ ներկա գտնվեց Ջինիշյան հիշատակի հոբելյանին նվիրված Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման առաջնախաղին, որի գլխավոր դերակատարն էր Թբիլիսիի հայպետդրամայի 8թատրոնի նախկին, այժմ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնի առաջատար դերասան  Ալբերտ Սաֆարյանը:
7Վիրահայոց թեմի պատվիրակությանը սիրով հյուրընկալեց և ազգային մոռացված ճաշատեսակների մասին հետաքրքիր ծանոթագրություններով  հյուրասիրություն կազմակերպեց  ՀՀ վաստակավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդարանի պատվիրակությունը հանուն թեմակալ առաջնորդի, իր խորին շնորհակալությունն է հայտնում, Երևանի Էրեբունի վարչական շրջանին՝ջերմ հյուրընկալության համար: Այցի օրերը պատվիրակության անդամների համար դարձան վառ տպավորություններով  անմոռանալի օրեր:

9 10 11 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)