1

fb you od

Նոր ուսումնական տարին Միրզոևկայի վերանորոգված դպրոցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glx 

Վրաստանի տարածքում գործում է 132 հայկական դպրոց, որոնցից մեկն է Մառնեուլի շրջանի Միրզոևկա գյուղի հանրային դպրոցը: Բնակչությունը այստեղ խառն է. հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, ասորիներ: Ընդամենը 50 աշակերտ հաշվվող այս դպրոցում շենքը կիսախարխուլ վթարային վիճակում էր:

Վիրահայոց թեմի միջնորդությամբ դպրոցական շենքի առաջին հարկի հիմնովին վերանորոգումը ստանձնեց «Շեն Ջորջիա կոնցեռն» ընկերությունը:

Հիրավի տոնական էր նոր ուսումնական տարվա առաջին օրը Միրզոևկա գյուղում: Հայ դպրոցականներին ուսումնառության մեկնարկը շնորհավորելու էին ժամանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ՀՀ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանը, Շեն Ջորջիա կոնցեռն ընկերության փոխտնօրեն Վաչագան Ասատրյանը,Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին:

Դպրոցի տնօրեն Վանիկ Արուսյանիև վարչական միավոր Ծերեթելի գյուղի հանրային դպրոցի տնօրեն Մարինա Մաճարաշվիլու ուղեկցությամբ հյուրերը դիտեցին դպրոցական շենքի վերանորոգված առաջին հարկը, դասասենյակները, նստարաններն ու աշակերտական սեղանները, դպրոցական մյուս պարագաները:

Մայր հայրենիքի ուշադրությունը Հայաստանից դուրս գտնվող հայորդիների հայեցի դաստիարակությանը, գործարար ընկերությունների կողմից ցուցաբերվող աջակցությունը և Վրաստանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը այլազգիների, ի մասնավորի հայ երեխաների մայրենի լեզվով կրթության նկատմամբ իրենց ելույթներում երախտագիտությամբ կարևորեցին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի կրթության նախարարության ազգային փոքրամասնությունների ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը: Իսկ բարեգործական ընկերության փոխտնօրեն Վաչագան Ասատրյանը բարձրաձայնեց Շեն Ջորգիա կոնցեռն ընկերության տնօրեն Սամվել Բեգլարյանի հեռախոսով հղած շնորհավորանքը և խոստացավ հաջորդ տարվա համար կապիտալ վերանորոգման ենթարկել նաև դպրոցի երկրորդ հարկը ու դպրոցականներին ընձեռել հիմնովին վերանորոգված, գեղեցիկ և բարեկարգ դպրոցում սովորելու հնարավորություն:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը հղելով աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին, արժևորեց ուսումնառությունը, գիտության դռները բացելու կարևորությունը, որի հիմքը դրվում է դպրոցում, հորդորեց սովորել մայրենին և երկրի պետական լեզուն, դառնալ երկրի արժանի քաղաքացի և նվիրվել ծննդավայրի և մայր հայրենիքի արժանի զավակներ դառնալու վեհ նպատակին: Սրբազան Հայրը թեմի անունից դպրոցին նվիրեց նկար և գրքեր գրադարանին:

Դպրոցի տնօրեն Արուսյանը առաջին դասարացիներին բաժանեց պետության նվերները՝ համակարգիչներ:

Տոնական միջոցառումն ավարտվեց դպրոցականների գեղեցիկ երգով, պարով և արտասանությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 15-ին Վրաստանի բոլոր տիպի ուսումնական հաստատություններում մեկնարկեց նոր՝ 2017-18 ուսումնական տարին:

 

DSC01096 DSC01099 DSC01130 DSC01141 

1234sdsd DSC01171 DSC01172 DSC01187 

IMG 2384 IMG 23801 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)