1

fb you od

Անմոռանալի օրեր Ախալցիխեի «Լուսավորչի մանուկներ» հոգևոր ճամբարում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 

Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը, տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի նախաձեռնությամբ և ծնունդով շրջանի Փոքր Պամաճ գյուղից բարերար Խաչատուր Բաբոյանի հովանավորությամբ, մի քանի տարի շարունակ Ախալցիխեում կազմակերպում է հնգօրյա ճամբար: Այն հոգևոր տեսչության առաջարկությամբ կոչվում է «Լուսավորչի Մանուկներ»:

Բարի ավանդույթի ուժ ստացած գեղեցիկ նախաձեռնությունը չխախտվեց նաև այս տարի: 2017 թվականի օգոստոսի 15-20-ը Ախալցիխեից և հարակից շրջաններից 13-17 տարեկան շուրջ 70 դեռահասներ իրենց ամառային հանգստի օրերը անցկացրեցին հոգևոր ճամբարում:

Ճամբարը կազմակերպվել էր Սուխլիսի յայլա կոչվող անտառում՝ բնության գրկում։ Ճամբարային կյանքը ուրախ էր և հագեցած հետաքրքիր միջոցառումներով: Դրանք էին հոգևոր դասեր, ազգային երգի, պարի, բանաստեղծության, թեմատիկ շարադրությունների մրցույթներ, տարբեր խաղեր և այլն։

Հոգևոր Տեսչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում բարերար՝ Խաչատուր Բաբոյանին, ճամբարի ջոկատավար և խոհարարներ՝ Վարդուհի Յադոյանին, Գայանե Սիրականյանին և բոլոր այն անձանց, ովքեր օգնեցին ճամբարային օրերը երջանիկ անցկացնելու և դեռահասների ամառային արձակուրդի մի քանի օրերը ուրախ և անմոռանալի դարձնելու համար: 

1 1 1 2 1 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)