1

fb you od

Սայաթ-նովյան երգի տոն Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հունիսի 3-ին սայաթնովյան  երգի  տոն էր Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում: Արդեն մի քանի տարի Կենտրոնի նախաձեռնությամբ Բաթումում նույնպես նշվում է  Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված ավանդական «Վարդատոնը», քանզի սերը  բարեկամության, արդարության և  սիրո մեծ երգչի նկատմամբ անմահ է, ինչպես անմահ է  Մեծն Սայաթ-Նովան:

Դահլիճում տեղեր էին  զբաղեցրել  Աջարիայի  Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր  հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը, Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի,  Իմերեթիի հայության և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքային գործիչներ, բաթումահայ հասարակայնության  ներկայացուցիչներ:
Բացելով  միջոցառումը «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց  «Վարդատոնի» ստեղծման ավանդությունը և մեծ աշուղի ստեղծագործական ժառանգության կարևորությունը հայ ու վրաց ժողովուրդների մերձեցման գործում, արժևորեց  շուրջ երեք դար ժողովրդի կողմից սիրված և իր երգերով ու բանաստեղծություններով անմահացած Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:
Այնուհետև «Աղբյուր» երգչախմբի, «Հեղնար» պարի և թատերական խմբերի  մասնակցությամբ  հանդիսատեսին ներկայացվեց գեղեցիկ համերգ: Իրենց ելույթներով հանդիսատեսին մեծ ուրախություն պարգևեցին կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը, թատերական ու ասմունքի խմբակի սաները և «Հեղնար» պարային խումբը: Միջոցառումը կազմակերպվել էր կենտրոնի մանկավարժներ Ռուզաննա Օվանեսյանի,  Սաթենիկ Դանիելյանի և Մերինե Պողոսյանի ջանքերով:
Համերգի մասնակիցները բոլոր ներկաներին նվիրեցին մեկական կարմիր վարդ  որպես միջոցառման խորհրդանիշ:

1 2 3 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)