1

fb you od

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները` հայոց դպրոցի աշակերտներ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

104 

Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կտա 18 շրջանավարտ, ովքեր քաղաքի տարբեր հանրային դպրոցներում կլրացնեն առաջինդասարանցիների շարքերը:Ուրախալի է, որ նախակրթարանի շրջանավարտներից 11-ը ուսում կստանա մայրենի լեզվով հայոց դպրոցում, ընդորում՝ 10-ը Թբիլիսիի թիվ 104 հայկական, իսկ մեկը՝ թիվ 103 վրացական-հայկական հանրային դպրոցներում:

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի գործունեությունում գոյություն ունի մի գեղեցիկ ավանդույթ. շրջանավարտներին հանդիսավորապես ուղղորդել իրենց ապագա կրթօջախը, ներկայացնել դպրոցի տնօրինությանը և հանձնել ապագա դպրոցականների փաստաթղթերի փաթեթը:

2017 թվականի մայիսի 4-ին, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի առաջնորդությամբ ու ապագա դպրոցականների ծնողների ուղեկցությամբ, նախակրթարանի 10 սաները այցելեցին թիվ 104 դպրոց և հանդիսավորապես անցան առաջին դասարան ընդունվելու գրանցում:

Երեխաներին դիմավորեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը և ուսմասվար Ալմարի Սիրադեղյանը: Ապագա դպրոցականների հետ կայացած զրույցի ժամանակ, դրսևորվեցին երեխաների պատշաճ գիտելիքները ինչպես հայերենի, այնպես էլ թվաբանության նախնական իմացությունից, երեխաները ցույց տվեցին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դրոշները, կատարեցին երկու երկրների պետական օրհներգերը: Դպրոցի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախակրթարանի տնօրենին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարին նախակրթարանի պահանջները գերազանց բավարարող և բազմակողմանի պատրաստված սաներ դպրոց ուղղորդելու համար և բոլոր երեխաներին նվիրեցին փուչիկներ:

Նախակրթարանի տնօրինության կողմից մանրակրկիտ և ճշգրիտ պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի 11 շրջանավարտ 2017-2018 ուսումնական տարին կսկսի հայոց դպրոցում, ստանալով հայեցի կրթություն: 

1 2 3 4 

5 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)