1

fb you od

Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Harutyan ton 

Սուրբ Զատկական տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Բաթումում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլիի և Ծալկայի շրջաններում, հավատացյալ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ: Եվ քանի որ այս տարի Ուղղափառ Սուրբ եկեղեցու տոնը համընկել էր Հայոց Եկեղեցու զատկական տոնակատարությանը, այն դարձել էր ավելի տոնական և մարդաշատ:

Օրը առանձնապես տոնական էր Թբիլիսիում:

 Հավատացյալներով լեփ-լեցուն էր Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիները, բակը և մերձակա տարածքը: Հինավուրց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կապակցությամբ մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:

Իր պատվավոր ներկայությամբ Հայոց Եկեղեցում Սուրբ Հարության տոնակատարությունը հարգել էին վրացական իշխանությունների ներկայացուիչները Վրաստանի կրոնի պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի գլխավորությամբ:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ. Զատիկի կապակցությամբ, և օրվա խորհրդի մասին քարոզում ասաց, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է: Սրբազան Հայրը մաղթեց, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիներին ու բոլոր հավատացյալներին:

 Սուրբ Հարության տոնը ոչ սովորական նշվեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում:Ապրիլի 16-ին Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարեց Երուսաղեմ-Թբիլիսի չվերթը ուխտավորներով: Նրանց շրջանում էր Նինոծմինդայի Սբ. Սարգիս եկեղեցու խաչքավոր Վարազդատ Մարաբյանը՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանի սուրբ լույսով վառված կանթեղով:
Խաչքավորը գիշերվա ժամը 4-ին Նինոծմինդա հասցրեց Սուրբ Լույսը:

Սուրբ Սարգիս եկեղեցին ծփում էր հավատացյալների բազմությունից: Բոլորը, տեղի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն. Պողոսյանի գլխավորությամբ, սպասում էին բաղձալի հյուրին: Բացվում են եկեղեցու դռները: Կարմիր ժամաշապիկը հագին, ձեռքերում Սուրբ լույսը, Վարազդատ Մարաբյանը մտնում է եկեղեցի: Քար լռություն է տիրում: Սրբազան լույսը հասնում է խորան: Հնչում են «Քրիստոս Հարյավ ի մեռելոց», «Գովեա Երուսաղեմ զտեր» աղոթք-սաղմոսները...
Աննախադեպ այս գիշեր Նինոծմինդայի հարյուրավոր հավատացյալներ, իրենց ընտանիքները հասցրին Տիրոջ գերեզմանի լույսը:

Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում: 

IMG 0820 IMG 0784 IMGP0448 IMGP0399 

1 2 1 1 IMG 1812 17976138

2 1 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)