«ԻՆՉՊԵ՜Ս ԵՆ ԳՈՐԾԵՐԴ, ՈՒՍԱՆՈ՛Ղ...» |
Լուրեր |
2017 թվականի մարտի 3-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում կայացավ «Ինչպես են գործերդ, ուսանող» նշանաբանով միջոցառում:Միջոցառմանը, որ կազմակերպվել էր կենտրոնի նախաձեռնությամբ, ներկա էին շրջանի նախկին 20 շրջանավարտներ, որոնք սովորում են Թբիլիսիի և Երևանի բարձրագույն ուսունական հաստատություններում: Նրանցից 12-ը նաև Կենտրոնի շրջանավարտներ են: Միջոցառումն սկսվեց «Հայր Մեր» -ով և շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քհն Պողոսյանի օրհնության խոսքով: Իր ելույթում, Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, որը նաև վարեց ողջ միջոցառումը, կարևորեց կապը նախկին սաների հետ, հորդորեց հաճախակի այցելել, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս օգնել և աջակցել ուսանողներին: Ներկաները դիտեցին ապագա լրագրող Կատերինե Ղարսլյանի և Եվգինե Վարդանյանի ողջույնի տեսաժապավենը՝ հանդիպման մասնակիցներին: Կենտրոնի երցչախումբը (Իրինա Ղարսլյան), ասմունքի ստուդիայի սաները (Սաթիկ Սնխչյան), պարուհիները միջոցառումը զարդարեցին գեղեցկությանն ու երիտասարդությանը նվիրված հիանալի գեղարվեստական համարներով: |