1

fb you od

Պարգևատրում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

16487820 

2017 թվականի փետրվարի 5-ին, Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի նախագահւթյամբ մատուցվեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն ընթերցեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունում «Մայրենիի պաշտպան» անվանակարգում պարգևի արժանացած Գևորգ Հայասայի պատվոգիրը։

Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը օրհնեց և բարձր գնահատեց Գևորգ Հայասայի ներդրումը մայրենիի պաշտպանության և տարածման գործում և հանձնեց մեդալն ու պատվոգիրը:

Վիրահայոց թեմի հոգևոր դասը և պաշտոնեությունը շնորհավորում են արժանավոր հայորդուն հայրենիքի պարգևին արժանանալու կապակցությամբ:

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

16601979 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)