1

fb you od

Վիրահայոց թեմի ընդհանուր ժողովը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 1 

2016 թվականի նոյեմբերի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի պաշտոնեության և հոգևոր դասի ընդհանուր ժողովը: Այն նվիրված էր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Գերագույն հոգևոր խորհրդի աշնանային ժողովի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած ուղևորության տպավորություններին և սոցիալական ցանցի «Հայարտուն» facebook-յան էջի օգտատերերի 10 հազար Like-երի սահմանի հատմանը:

Ժողովը սկսվեց «Հայր մեր» աղոթքով և թեմակալ առաջնորդի օրհնությամբ:

Սրբազան Հայրը ներկաներին պատմեց Նյու-Յորքի հայ համայնքի և Հայոց եկեղեցու մասին, ներկայացրեց Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի գործունեությունը, մայրենիի և հայի ինքնության պահպանության դրվածքը, խոսեց գործող մեկօրյա դպրոցների, երիտասարդական միությունների և հայ հասարակական կազմակերպությունների մասին:

Վազգեն Սրբազանը Նյու-Յորքում մասնակցել էր նաև ՀԲԸՄ –ի 110-ամյակին նվիրված տոնակատարությանը և իր տպավորությունները կիսեց հայ համայնքի ակտիվության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ազգանվեր աշխատանքների շուրջ:

Վիրահայոց թեմի առաջնորդը պատմեց աշխատանքների ընդհանուր ծանոթության, փորձի փոխանակության մասին, կարևորելով հետաքրքրությունը Վիրահայոց թեմի կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնների գործունեության նկատմամբ և ցանկությունը այդ մոդելը նաև այլ համայնքներում ներդնելու մասին:

Թեմակալ առաջնորդը շնորհավորեց Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնին, «Հայարտուն» facebook-յան էջի ընթերցողների կողմից տրված Like-երի՝ հավանությունների թվաքանակով 10 000 –ի սահմանագիծը հատելու կապակցությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ԱՄՆ կատարած ուղևորությունից վերադարձի և օգտատերերի պատկառելի թվաքանակին հասնելու առիթով կազմակերպվեց հյուրասիրություն: 

1 2 1 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)