1

fb you od

Ոսկե աշունը Բաթումի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

batumi ashun 

2016թ. նոյեմբերի 15-ին, Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշով կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի կրտսեր խմբում անցկացվեց բաց դաս «Ոսկե աշուն» թեմայով:

Օրվան համահունչ ձևավորված դահլիճն անմեկնելի ուրախություն էր պատճառում թե երեխաներին և թե բաց դասին ներկա ծնողներին և հյուրերին: Աշունն ասես տեղափոխվել էր դահլիճ. տերևներն իրենց երփներանգ գույներով ներկել էին շուրջբոլորը, սեղանին դրված զամբյուղները լի էին աշնան բարիքներով` նուռ, սերկևիլ, խաղող, տանձ, խնձոր: Եվ այդ գունեղ աշխարհն ավելի էին պայծառացնում աշնանային համազգեստներով երեխաները: Նրանք մեկը մյուսի ետևից ցուցադրում էին աշնան մասին իրենց գիտելիքները, իրենց բանաստեղծություններով, երգերով,պարերով ու բեմականացմամբ գովերգում էին աշնան գեղեցկությունը: Նկատելի էին դաստիարակներ Դիանա Հակոբյանի և Կարինե Մարկարյանի ներդրած ջանքերը և ծնողների աջակցությունը դասը հագեցած անցկացնելու գործում:

Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնի տնօրեն և նախակրթարանի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը շնորհակալության խոսքեր ուղղեց նախակրթարանի ուսուցիչներին թեման համակողմանի մատուցելու և դասը հետաքրքիր վարելու համար, խրախուսեց սաների ծնողներին դասի գեղեցիկ կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Արժանապատիվ Տեր Հայրը բարձր գնահատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի մանկավարժների նվիրական աշխատանքը, երեխաների աշխատասիրությունը և իր օրհնությունը հղեց ծնողներին, ովքեր իրենց երեխաներին բերում են այս նախակրթարանը: Տեր Արարատը հորդորեց ներկաներին նույնպես իրենց փոքրիկներին ուղղորդել հայեցի դասստիարակության այս գեղեցիկ օջախը: 

1 1 1 2 1 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)